Ջուր ունես՝ գլուխդ լվա

Հասարակություն

Կրկին ամառ, տապ, երեւանյան աննկարագրելի փոշի ու մեկ էլ՝ «Oh là là!» կամ` հայերեն ասած՝ առը քեզ քո բախտից, թե ջուր կունենաս, որ խմես, լոգանք ընդունես, կերակուր պատրաստես… Ջրերը կտրում են: Ընդ որում, կտրում են առանց զգուշացնելու, առանց նախապատրաստելու, որ մարդիկ գոնե հասցնեն մի երկու շիշ ջուր հավաքել: Ի՞նչ է ստացվում. սուպերմարկետների բախտը բերում է` ջուր է, որ վաճառում են:

Մշտապես չկարգավորվող խնդիր, մշտապես չլուծված հարցեր «Վեոլիա Ջուր» ընկերության շուրջ: Է՛լ վթարային ջրանջատումներ, է՛լ ջրանջատում՝ «գռդոնի» տեսքով, որպեսզի մյուս մեծ կոմպանիաները կարողանան լցնել իրենց ջրավազանները եւ այսպես շարունակ:

Հա բա՝ իրենց ձեռքը չի՞, երբ կուզեն կանջատեն, երբ կուզեն կվթարեն: Դե գնա, խեղճ քաղաքացի, ու շոգին այնքան ջուր գնիր, որ ե՛ւ խմես, ե՛ւ լողանաս ու մի բաժակ էլ պահես սուրճի համար:

Եվ ամբողջ զայրութը կրկնապատկվում է, երբ քաղաքացին փորձում է կապ հաստատել «Վեոլիա Ջուր» թեժ գծի հետ. անհնար է։ Կա՛մ զանգերին ժամերով չեն պատասխանում, կա՛մ էլ ֆիքսված արտահայտությունն է հնչում. «Հարգելի հաճախորդ, վթար է: Չենք կարող ասել` երբ կավարտվեն աշխատանքները»:

Դե արի ու մի ասա`բա այդ վթարներն ինչո՞ւ են լինում միայն շոգ օրերին ու տեւում են երկար ու ձիգ ժամեր: Ամենազավեշտն այն է, որ այդ «վթարները» լինում են ամեն օր ֆիքսված ժամերի: Ինտելեկտուա՞լ խողովակներ են, իրենք էլ գիտե՞ն՝ երբ տրաքեն, որ խանութներում ջուր վաճառվի, հարուստների լողավազանները լցվեն, վերջապես «Ջրաշխարհն» աշխատի:

Էլ չենք խոսում մշտատանջ թեմաներից՝ քաղաքապետարան-«Վեոլիա Ջուր»: Վթարների դեպքում, երբ ջուրը, օրինակ, լցվում է բնակելի շենքի բակ կամ նկուղ, քաղաքապետարանը պատասխանում է, որ նորոգման աշխատանքներով պետք է զբաղվի «Վեոլիա Ջուր» ընկերությունը: Այստեղից էլ ասում են դա համայնքային խնդիր է, մեզ հետ կապ չունի: Դե իսկ համայնատիրություն եղած-չեղած մի հաշիվ է։

Ու այսպես օրերով ջուրը հոսում է՝ վնասելով թե՛ շենքի հիմնահատակը, թե՛ ջրամատակարարման աշխատանքն է խաթարվում եւ վերջում քրտնած բնակիչ, ով 5 հարկ ջուր է բարձրացնում, որ գոյը քարշ տա, մինչեւ հասկանան` ով պետք է վերջապես պատասխանատվություն կրի ստեղծված «բեսպրեդելի» համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում