Մեզ որ մնար Ալեն կընտրեինք, բայց դե «шеф всегда прав» սկզբունքով ենք առաջնորդվել. Ինչ է կատարվել ՔՊ-ում
ՆերքաղաքականՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու ընտրված Ռուբեն Ռուբինյանը մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, որ ներքին ընտրությունները ապացույց էր, որ Ալենի դարաշրջանը վաղուց ավարտված է.«Այ հիմա Ալենի թայֆան կսսկվի ու կհասկանա , թե ինչ բանա իրական ԱԺ նախագահը, թայֆեքի դարաշրջանը ԱԺ-ում մեռավ»,-ըստ լուրերի ասել է Ռուբինյանը։
Նկատենք, որ ՔՊ-ականներից շատերը իրականում, մեղմ ասած , տանել չեն կարողանում Ռուբինյանին, բայց շեֆի ասածից էլ չէին կարող թռնել.«Մեզ որ մնար Ալեն կընտրեինք, բայց դե «шеф всегда прав» սկզբունքով ենք առաջնորդվել»,-ասաց ՔՊ աղբյուրը։

