Անօդաչուն, գտնվելով պայթյունի գոտում, ֆիքսել է չորս ФАБ–500` ավիառումների հարվածը կամրջին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական անօդաչուն ֆիքսել է իրոք բացառիկ կադրեր:
Այսպես, գտնվելով անմիջապես պայթյունի գոտու եզրին, անօդաչուն արձանագրել է չորս ФАБ–500` կես տոննայանոց սավառնող ավիառումների հարվածը կամրջին` Գրուշևկա բնակավայրի հատվածում` Կուպյանսկի ճակատում։ Ընդ որում, չորս ավիառումբ էլ հարվածում են գործնականում նույն կետին, ինչը շատ լուրջ ճշգրտություն է, հաշվի առնելով, որ հարվածը հասցվել է տասնյակ կիլոմետրերից, իսկ ФАБ–երը ոչ թե բարձր ճշգրտության կառավարվող զինամթերք են, այլ սավառնող` չկառավարվող:
Այնուհետեւ անօդաչուն մտել է վայրկյաններ առաջ հարձակման ենթարկված պայթյունի գոտի` ստուգելով հարվածների արդյունավետությունը:

