ԱԱ-2026. 7 հավաքական նվաճել է 1/16 եզրափակիչ ուղեգիր
ՍպորտԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրից հետո 7 հավաքական ապահովել է 1/16 եզրափակիչ ուղեգիր։
Փլեյ-օֆֆ են դուրս եկել Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները։
Հունիսի 24-28-ին տեղի կունենան երրորդ տուրի հանդիպումները։ Առաջնությունը կավարտվի հուլիսի 19-ին։
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

