Ռուսական հանրությունը նորից «հեղափոխություն» կամ «հայրենական պատերազմ» միջակայքում է

Վերլուծություն

Ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ այն ի­րո­ղութ­յու­նն­երը, ո­րոնք սկսել են ձե­ւա­վոր­վել, ինչ­պես ուկ­րաի­նա­ցի փոր­ձա­գետ­նե­րից մեկն էր դի­պուկ ար­տա­հայտ­վել, եր­կու բա­նի մա­սին է խո­սում` լավ եւ վատ: Լավն այն է, որ հա­կա­մար­տութ­յունն այս ան­գամ ռեալ մտնում է հան­գու­ցա­լուծ­ման փուլ. վեր­ջը դառ­նում է տե­սա­նե­լի: Վա­տը, որ սա ա­մե­նա­բարդ փուլն է լի­նե­լու, երկ­կողմ կո­րուստ­նե­րի էա­կան ա­վե­լաց­մամբ:

Իսկ ա­հա ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում սկսում են բա­ցա­հայտ խո­սել, որ Ալ­յաս­կա­յի` Ան­քո­րի­ջի պայ­մա­նա­վորվա­ծութ­յուն­նե­րը կամ, այս­պես ա­սած, Դ­միտ­րի­եւի` Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի հետ սի­րա­խա­ղե­րի հիմ­նա­կան արդ­յուն­քը դար­ձավ այն, որ հի­մա խոս­վում է Ղ­րի­մի շրջա­փա­կու­մից: Ա­վե­լին, ռու­սա­կան խոր­քա­յին գո­տին հայտն­վել է ուկ­րաի­նա­կան թի­րա­խա­վոր­ման տակ: Բա­ցատ­րութ­յու­նը շատ պարզ է. դա մի կող­մից, ռուս­նե­րին մոտ մեկ տա­րի կանգ­նեց­րեց ռեալ ա­ռաջ­խա­ղա­ցու­մը: Մ­յուս կո­ղմից, այդ դա­դա­րը թույլ տվեց եվ­րո­պա­ցի արդ­յու­նա­բե­րող­նե­րին` վե­րա­կենտ­րո­նա­նալ Ուկ­րաի­նա­յի հա­մար ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րութ­յան վրա: Ու բա­նը հա­սել է նրան, որ Ռու­սաս­տա­նում, այդ թվում` Մոսկ­վա­յում, պատ­կե­րաց­րեք, սկսել են վա­ռե­լի­քի նոր­մա­յա­վոր­ված վա­ճառք: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­ներն այդ կար­գի խնդիր­ներ կա­րո­ղա­նում են ստեղ­ծել: Եվ մեկ բան եւս միան­շա­նակ է. ԱՄՆ–ն թեեւ փոր­ձում էր Ալ­յաս­կա­յի պատր­վա­կով չե­զո­քութ­յուն խա­ղալ, բայց փաս­տը, որ այս ա­մենն ա­ռանց նաեւ Վա­շինգ­տո­նի ա­մե­նաու­ղիղ մի­ջամտութ­յան, այն է` ա­ռանց Մաս­կի կա­պի հա­մա­կար­գե­րի եւ ա­մե­րիկ­յան հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի չէր կա­րող տե­ղի ու­նե­նալ, դա եւս ակն­հայտ է:

­Վեր­ջա­պես, այս ի­րո­ղութ­յուն­նե­րը սկսել են բուռն ռեակ­ցիա ա­ռա­ջաց­նել նաեւ ռու­սա­կան հան­րութ­յան մոտ: Եվ դա բնա­կան է. ի վեր­ջո, ինչ­պես ռուս փոր­ձա­գետն է ար­տա­հայտ­վում. «Սա ար­դեն եր­րորդ ան­գամն է, որ մենք նույն սխալն ենք թույլ տա­լիս։ Մինս­կի հա­մա­ձայ­նագ­րե­րը անհ­րա­ժեշտ էին միայն Ուկ­րաի­նա­յին պա­տե­րազ­մին նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար, Ս­տամ­բու­լի հա­մա­ձայ­նագ­րե­րը՝ 2022 թվա­կա­նի աշ­նա­նը` Ուկ­րաի­նա­յի հար­ձակ­ման նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար, իսկ Ան­քո­րի­ջը՝ օ­դա­յին ա­հա­բեկ­չութ­յուն սկսե­լու հա­մար... Ո՞վ է նույ­նիսկ մտա­ծել այն միտ­քը, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, ո­րը Ուկ­րաի­նա­յին տրա­մադ­րում է հե­տա­խու­զա­կան, թի­րա­խա­յին եւ կա­պի մի­ջոց­ներ, կա­րող է միջ­նորդ լի­նել։ Ն­րանք պա­տե­րազ­մող կողմ են... Ե­թե մենք նույն սխա­լը թույլ տանք չոր­րորդ ան­գամ, ռու­սա­կան հա­սա­րա­կութ­յու­նը լիո­վին սխալ կհաս­կա­նա ռու­սա­կան քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յա­նը եւ կսկ­սի մտա­ծել ա­մեն տե­սա­կի բա­նե­րի մա­սին»: Ե­րե­ւի միտ­քը հաս­կա­նա­լի է. քա­նի՞ ան­գամ կա­րե­լի է նույն վա­րար գե­տը մտնել ու հե­տո ա­սել, թե` մեզ նո­րից խա­բե­ցին:

­Սա խնդրի մի կողմն է: Մ­յուս կողմն էլ այն է, որ ուկ­րաի­նա­կան հար­ված­նե­րի թե­ման նաեւ բա­վա­կա­նին ուռ­ճաց­վում է քա­րոզ­չա­մե­քե­նա­յի կող­մից: Ա­վե­լին, ռուս­ներն էլ պա­կաս եւ մի­գու­ցե շատ ա­վե­լի ծանր հար­ված­նե­րի չեն սկսել անց­նել: Ընդ ո­րում, ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար շատ վտան­գա­վոր փաս­տեր եւս նկատ­վում են: Նախ, Մոսկ­վան վեր­ջա­պես սկսեց թի­րա­խա­վո­րել Դ­նեպ­րի կա­մուրջ­նե­րը, Ուկ­րաի­նա­յից ելք–­մուտ­քի ո­րոշ հիմ­նա­կան ու­ղի­ներ: Ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը խո­սում են, որ ռուս­նե­րը վե­րա­կանգ­նում են ծո­վա­յին բլո­կա­դան, ար­դեն մի շարք նա­վե­րի, ան­կախ պատ­կա­նե­լիութ­յու­նից, ռու­սա­կան ու­ժե­րը հար­վա­ծել են: Գում­րած դրան, ներ­կա փու­լում ցա­մա­քում եւս ռու­սա­կան բա­նա­կի մոտ ա­րա­գա­ցող ա­ռաջ­խա­ղա­ցում կա, եւ այս­տեղ, ի­հար­կե, հսկա­յա­կան դեր ու­նի ռե­զերվ­նե­րի այն խիստ պա­կա­սը, ո­րը կա ուկ­րաի­նա­կան կող­մի մոտ եւ ներ­կա փու­լում հաս­նում է կրի­տի­կա­կան կե­տին: Ընդ ո­րում, զին­վոր­նե­րին ա­նօ­դա­չու­նե­րով փո­խա­րի­նե­լու սխե­ման թեեւ բա­վա­կա­նին լավ սկսեց աշ­խա­տել, բայց դա էլ է ժա­մա­նա­կա­վոր: Ինչ­պես ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներն են հայտ­նում, ռուս­ներն ար­դեն սո­վո­րել են շատ ա­րագ գտնել ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի կա­ռա­վար­ման մեծ ու փոքր կենտ­րոն­նե­րը եւ ոչն­չաց­նել:

­Կարճ ա­սած, ա­մեն բան, թե­րեւս, հա­սել է նույն պատ­մա­կան կե­տին: Այն է. կա­րո՞ղ է ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան ռու­սա­կան հան­րութ­յա­նը հա­մո­զել, թե ան­պայ­ման պետք է դի­մել հե­ղա­փո­խութ­յան, ին­չի հա­ջող օ­րի­նակ­ներ ե­ղել են: Եվ մյուս կող­մից` կա­րո՞ղ է Մոսկ­վան նույն ռու­սա­կան հան­րութ­յա­նը տրա­մադ­րել այն ընդ­հան­րա­կան գա­ղա­փա­րին, որ ըն­թա­նում է ար­տա­քին զավ­թիչ­նե­րի դեմ գո­յա­տեւ­ման հայ­րե­նա­կան պա­տե­րազմ, եւ սրա հա­ջող պատ­մա­կան օ­րի­նակ­նե­րը եւս ե­ղել են: Թե­րեւս, հենց սրա­նից էլ կախ­ված է պա­տե­րազ­մի ել­քը, ան­կախ, թե այն ինչ էս­կա­լա­ցիոն մա­կար­դակ կու­նե­նա: Ու ա­մեն բան հու­շում է, որ ի­րա­վի­ճակն ար­դեն հա­սել է գա­գաթ­նա­կե­տին, այն է` ար­դեն մեկ, ա­մե­նաու­շը եր­կու ամ­սից հստակ կդառ­նա, թե դե­պի որ կողմ է շարժ­վում ռու­սա­կան հան­րութ­յու­նը:

Ու ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի երկ­րորդ տար­բե­րա­կը: Նախ, Ռու­սաս­տա­նում կար­ծես թե նոր հե­ղա­փո­խա­կան լի­դեր­ներ չեն նշմար­վում: Իշ­խա­նա­կան օ­ղակ­նե­րում էլ, ճիշտ է, ո­րոշ գզվռտոց­ներ կան, բայց դա եւս դեռ հաղ­թա­հա­րե­լի մա­կար­դա­կում է:

Ու կախ­ված նրա­նից, թե ինչ հա­ջո­ղութ­յուն­ներ կկա­րո­ղա­նա ու­նե­նալ ռու­սա­կան բա­նա­կը ռազ­մա­ճա­կա­տում, կամ ընդ­հա­կա­ռա­կը` ինչ կո­րուստ­ներ, թե­րեւս հենց դա էլ մե­ծա­պես կպայ­մա­նա­վո­րի հան­րա­յին տրա­մադ­րութ­յուն­նե­րը: Ռուս­ներն այս պա­հին մի քա­նի խո­շոր ձեռք­բե­րում­նե­րի շե­մին են`­Կոնս­տան­տի­նով­կա, Լի­ման, դուրս են գա­լիս Ս­լավ­յանսկ – Կ­րա­մա­տորսկ անգ­լո­մե­րա­ցիա: Ուկ­րաի­նա­կան կող­մը պատ­րաստ­վում է մի վեր­ջին հա­կա­հար­ձակ­ման: Կարճ ա­սած, սպա­սենք այս զար­գա­ցում­նե­րին, ո­րոնք հենց այս պա­հին էլ ըն­թա­նում են:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68875 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում