Ռուսական բանակը լայն ճակատով հարձակվում է դեպի մարզկենտրոն Սումի (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը ազատագրեց Սումիի մարզի Իվոլժանսկե բնակավայրը (Քարտեզ 1)։
Այս բավականին փոքրիկ գյուղն իրենից արժեք չէր ներկայացնի, եթե մեկ հանգամանք չլիներ: Իվոլժանսկեն ուկրաինական ուժերը համառորեն պաշտպանում էին հենց այդ հանգամանքը հաշվի առնելով: Այստեղից սկսվում է մեծ անտառային զանգվածը, որը հասնում է մինչեւ մարզկենտրոն Սումի: Այս պատերազմում հենց անտառներն են դարձել հարձակման ամենահարմար ուղղությունները, քանի որ անգամներով նվազեցնում են անօդաչուների էֆեկտիվությունը: Ռուսների համեմատ, ուկրաինական կողմն ունի հետեւակի եւ ռեզերվների էական պակաս եւ հիմնական շեշտը դնում է հենց անօդաչուների աշխատանքի վրա: Եվ անտառային զանգվածներում ռուսների մարդկային առավելությունը կտրուկ ռազմական իրավիճակը փոխում է նրանց օգտին:
Իվոլժանսկեից զատ, ռուսական ուժերը մտել են նաեւ հարակից Նովիյ Սեչը (Քարտեզ 2), այսինքն` հարձակման մեծ ճակատ են փորձում վերցնել: Ավելին, Սումիի ճակատի արեւելյան թեւում ռուսական ուժերը գրեթե միաժամանակ դուրս են եկել նաեւ Վելիկայա Ռաբցա բնակավայրը` առաջանալով մարզկենտրոն Սումի տանող հիմնական մայրուզով եւ էլի ձգտելով դուրս գալ անտառային զանգված, որը Սումին ծրջապատում է նաեւ արեւելքից:
Այսինքն, խոսքը մասշտաբային գրոհի մասին է, որով ռուսական ուժերը սկսում են ուղղակիորեն սպառնալ Սումիին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68869

