Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հունիսի 24-ի օրվա ընթացքում, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 7°C (1963թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.2°C

