Ինչ է Մոսկվան սպասում Փաշինյանից

Վերլուծություն

Եվ այսպես, Ռուսաստանի հետ Փաշինյանի հարաբերություններում այդպես էլ հստակեցում չկա: Այդպիսով, Նիկոլի նախընտրական հայտարարությունները, թե Պուտինի հետ պայմանավորվել են` «ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա», այդպես էլ դեռ մնում են օդից կախված:

ՌՈՒՍՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Ընդ որում, թեեւ ընտրություններից հետո դեռ շատ ժամանակ չի անցել, Փաշինյանն էլ փորձում է ցույց տալ, թե առանձնապես մտահոգված չէ Ռուսաստանի նման արձագանքով, ավելի ստույգ` արձագանքի բացակայությամբ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Հայաստանյան արտահանողների խնդիրներն այդպիսով մնում են չլուծված: Եվրոպայից, ճիշտ է, մի քիչ փող տվեցին, մի փոքր էլ բյուջեից են ստիպված «քերել»: Սակայն դա հարցի լուծում չէ: Առավել եւս, որ գալիս է հիմնական գյուղմթերքների, այդ թվում` ծիրանի եւ խաղողի արտահանման ժամանակը, եւ փակ ռուսական շուկան կարող է միանգամայն անկանխատեսելի ռեակցիա առաջացնել ներհայաստանյան դաշտում: Առավել եւս, որ խթանող գործոն դեռ կա. Սահմանադրական դատարանում են ընդդիմության դիմումները, ու անկախ այն բանից, թե այդ կառույցում Նիկոլն ունի ամբողջական վերահսկողություն, մեկ է, հանրային ռեզոնանսը միանգամայն հավանական սցենար է: Առավել եւս, եթե հանկարծ նաեւ արտահանողները, այն է` այդ ուղղության մեջ ներգրավված ողջ զանգվածը հույսը կորցնի եւ որոշի միանալ այդ գործընթացին:

Ընդ որում, Ռուսաստանի նման ռեակցիան նաեւ հեռանկարային իմաստով է խնդիր: Փաստացի, տնտեսական ուղղությունը Մոսկվայի հիմնական զինատեսակներից է Հայաստանի դեմ, եւ հաստատ Փաշինյանն էլ է հասկանում, թե իր այն բոլոր նախընտրական հայտարարությունները, թե Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս չի գա, Մոսկվայի հետ բախման չի գնա եւ այդպես շարունակ, հենց տնտեսական դաշտի միջոցով են պատասխան ստանալու: Այսինքն, գոնե քիչ թե շատ փոխընդունելի կոմպրոմիսի բացակայության դեպքում, անկախ այդ բոլոր հայտարարություններից, հետեւանքներն անխուսափելի են: Ասենք, որքան էլ հայտարարես, թե ԵԱՏՄ–ից դուրս գալու միտք անգամ չկա, եւ կառույցում որոշումները կայացվում են միաձայնության սկզբունքով եւ Հայաստանին նաեւ հեռացնել չեն կարող, դա բան չի փոխում. անկախ ԵԱՏՄ–ի կառուցվածքային առանձնահատկություններից, փաստն այն է, որ հայաստանյան ապրանքների մուտքը ռուսական շուկա կամ ռուսական ռազմավարական ապրանքների վաճառքը Հայաստանին կարող է արգելափակվել ընդամենը մեկ որոշումով` բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

Այդպիսով, իհարկե, Փաշինյանին չի կարող լրջորեն չմտահոգել այն վիճակը, որը պահպանվում է ռուսական ուղղությունում: Բայց դրանից էլ առաջ, նա նախ պետք է լավ պատկերացնի, թե Մոսկվան ինչի դիմաց է պատրաստ մեղմել ներկա իրավիճակը: Այդ ուղղությամբ վերջին ազդակը կարելի է համարել դեռ մի երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի հայտարարությունը` Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման մասին: Ըստ այդմ, նման որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով՝ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո. «Ընտրությունների վերջնական ավարտից կախված, մենք կորոշենք երկկողմ մակարդակով»: Նման է սրան. կլինեն վերջնական արդյունքները, ըստ այդմ` կորոշենք:

ՀՀ ԿԸՀ–ն թեեւ ներկայացրել է իր եզրափակիչ արձանագրությունը, սակայն Մոսկվան ակնհայտորեն դա որպես վերջնական արդյունք չի ընդունում: Այն է` վերջնական արդյունք կարող է դառնալ այն որոշումը, որը կկայացնի ՍԴ–ն: Ասենք նաեւ ԿԸՀ–ի որոշումները, այդ թվում` երեք ընտրատարածքներում ձայները չեղյալ համարելու եւ նոր ընտրություններ չնշանակելու մասին, բողոքարկված է նաեւ սովորական դատական ընթացակարգերով: Թերեւս, Մոսկվայի սպասելիքները կապված են այն հարցի հետ, թե Նիկոլը մինչեւ վերջ կպնդի՞ ԲՀԿ–ին խաղից հանելու եւ նրա մանդատների հաշվին իր համար 3/5 մեծամասնություն սարքելու վրա, թե կարող է նաեւ նահանջել: Թերեւս, հենց դրանից էլ կախված, նաեւ Մոսկվան է կողմնորոշվելու: 3/5 մանդատները էական են, դրանից կախված` Նիկոլը կունենա ոչ թե միայն ինչ–որ պաշտոնյաների նշանակել–չնշանակելու իրավունք, այլ որ շատ ավելի էական է Մոսկվայի համար, հնարավորություն կունենա ինքնուրույն, միանձնյա որոշել երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը: Իսկ այդ դեպքում Մոսկվայում, թերեւս, ավելորդ պատրանքներ չկան. հասկանում են, որ այդ որոշումն իրենց օգտին չի լինելու: Ուրեմն, ավելի լավ է հենց այս պահին իր տեղը դնել Հայաստանի` այս կողմ կամ այն կողմ հարցը, որից կախված էլ ավելի հստակ է դառնալու ռուսական ապագա քաղաքական կուրսի ուղղվածությունը: 3/5–րդ ից պակասի դեպքում այդ խնդիրը չկա. Նիկոլը կունենա մանդատների այնպիսի քանակ, որի պարագայում նա առանձնապես ցնցումային գործողությունների տարբերակներ գրեթե չի ունենում: Սա արդեն այն իրավիճակն է, որի պարագայում Մոսկվան կարող է նաեւ նրա հետ սկսել «երկկողմ հարցերը կարգի բերելու» մասին քննարկումներ:

Կան նաեւ խոսակցություններ, որ Փաշինյանն էն գլխից է որոշակի առաջարկներ ուղարկել Մոսկվային: Այս թվում, ըստ աղբյուրների, ԵՄ կամ ԵԱՏՄ հանրաքվեի, ընդհուպ` որոշակի իրավիճակում վարչապետի պաշտոնը փոխվարչապետ Գրիգորյանին հանձնելու եւ նախագահի պաշտոնի տեղափոխվելու մասին: Բայց դա, ասենք նաեւ այլ նման առաջարկներ, թերեւս, Մոսկվայի համար անընդունելի տարբերակներ են: Այսինքն, Փաշինյանը վարչապետի աթոռին է, թե նախագահի, կամ առհասարակ, միայն ՔՊ ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում, դա ոչինչ չի փոխի. նա այդ բոլոր տարբերակների դեպքում, մեկ է, պահելու է երկրում վերահսկողությունը` ԱԺ–ում ունեցած մեծամասնության միջոցով: Ու Մոսկվան էլ, նման է, որ դեռ սպասում է, թե այդ մեծամասնությունն ինչ կարգի է լինելու` 3/5–ց բարձր թե` ցածր:

ԱԼԻԵՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԻ

Իհարկե, Փաշինյանն ունի նաեւ Մոսկվայից առհասարակ հրաժարվելու եւ հիմնական հաշվարկները ԱՄՆ–ի, Եվրոպայի, թուրք–ադրբեջանական տանդեմի հետ կապելու միջոցով: Այլ հարց, որ այս բոլոր ուղղություններով էլ ներկա պահին խնդիրներ կան, որոնք շատ դեպքերում դեռ մնում են անլուծելի:

ԱՄՆ–ի հետ հարաբերությունների հարցով հիմնական խնդիր է դարձել հնարավոր նոր զարգացումների բացակայությունը: Կոպիտ ասած, Փաշինյանն այլեւս չունի մի բան, որը ներկա փուլում կարող է Թրամփին հրապուրել. այն ամենը, ինչը նրան պետք էր կամ կարող է պետք լինել, արդեն տրված է դեռ նախընտրական փուլում: Միջանցքի պայմանագիր, հանքային պայմանագիր եւ այլն: Դրա դիմաց ԱՄՆ–ն լոյալություն դրսեւորեց ընտրություններում: Թրամփի տերմինալոգիայով, «գործարքը կատարված է»: Ընդ որում, նոր գործարքի համար ԱՄՆ նախագահը դեռ պետք է հասկանա` արդեն «ձեռքբերված ակտիվներից» ի՞նչ օգուտ ունի կամ օգուտ, որպես այդպիսին, ունի՞: Միջանցքի հարցը դեռ մնում է օդից կախված` կապված Իրանի հետ հնարավոր պայմանավորվածությունների հետ. եթե Իրանի հետ «գործարքը» եւս հասնի իր տրամաբանական ավարտին, ապա, անկախ շոյող անվանումից, «Թրամփի միջանցքի» էֆեկտիվությունը կարող է դառնալ տարակուսելի: Բայց եթե անգամ այդ բոլոր ծրագրերը կատարվեն, մեկ է, օրինակ, հայաստանյան ծիրանը դժվար թե հնարավոր լինի ԱՄՆ հասցնել: Առավել եւս, այն նույն ծավալներով, ինչ Ռուսաստան են տանում: Նույնը Եվրոպայի պարագայում է. խոստումները շատ են, բայց ծիրան տանելը հնարավոր է մի քանի փոքր խմբաքանակներով:

Ամենամեծ խնդիրը մնում է Ալիեւը: Ավելի կոնկրետ, հանրաքվեով Սահմանադրություն փոխելը մինչ այս ընտրություններն էլ էր գործնականում անլուծելի, հիմա էլ ավելի դժվար է դառնում: Կան որոշ խոսակցություններ, որ Բաքվի հետ արդեն կան նախնական քննարկումներ, թե Նիկոլն ինչ կարող է անել, որ Ալիեւը հրաժարվի այդ գաղափարից: Հնարավոր տարբերակներից կարող է լինեն «ռեւանշիստներին» ճնշելը, կամ ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հարցը: Բայց, դատելով Բաքվից հնչող նոր ճնշումային տոնայնության, այնտեղ եւս թերհավատ են Նիկոլի հնարավորությունների մասով: Ընտրություններում կեսից էլ պակաս ձայն հավաքեց, եւ Ալիեւն էլ է քաջ գիտակցում, թե դրանցից իրականում որքանն են Նիկոլի «մաքուր» ձայները: Ընդ որում, անգամ այդ 700 հազար մարդը Հայաստանի բնակչության 30 տոկոսից էլ պակասն է: Իսկ դա նշանակում է, որ ներքին կոշտ քայլերի դեպքում խնդիրների պակաս Փաշինյանը չի ունենալու: Ըստ այդմ, կհամաձայնվի՞ Ալիեւն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր նախապայմանից հրաժարվել, հաշվի առնելով, որ Նիկոլի դիրքերը նախկինից նկատելիորեն ավելի թույլ են, այսինքն, հայաստանյան Սահմանադրության հարցով այդ «հնարավորությունների պատուհանը» կարող է նաեւ փակվել: Առավել եւս, եթե 3/5–րդի հարցն էլ Փաշինյանը հանկարծ չկարողանա լուծել, իսկ լուծելու դեպքում առաջիկա 5 տարիներին լեգիտիմության հարցն օրակարգից չի իջնելու:

Իսկ ահա Թուրքիան, թեեւ պարբերաբար խոսում է Հայաստանի հետ սահմանի մասին, բայց այդպես էլ իր նախապայմանից չի հրաժարվել: Այն է` լինի «խաղաղության պայմանագիր», սահմաններն էլ` կբացվեն: Ընդ որում, դրան էլ գումարվեց իրանական թեման, որի վերջնարդյունքում ամեն տեսակի «միջանցքներին» դեմ հանդես եկող Թեհրանը կարող է էապես բարձրացնել իր աշխարհաքաղաքական կշիռը: Ըստ այդմ, կունենա շատ ավելի հնչեղ ձայն: Իսկ դա հուշում է, որ ինչպես Ալիեւը, այնպես էլ Էրդողանը, ամեն ինչից զատ, նաեւ պետք է տեսնեն, թե գործնականում ինչ ուժային բալանս է ստեղծվում Իրանում եւ Իրանի շուրջ: Ու, թերեւս, նաեւ Փաշինյանի հետ կապված դեռ պաուզային վիճակը պահելը Բաքվի եւ Անկարայի համար, թերեւս, նախընտրելի տարբերակ է` մինչեւ մեծ տարածաշրջանում «շունը կսկսի տիրոջը ճանաչել»:

Կարճ ասած, չնայած «հաղթանակին», Նիկոլի համար լուրջ խնդիրներ դեռ կան: Եվ ամենալուրջը, կրկնենք, մնում է կախված Մոսկվայից: Չնայած, հենց Մոսկվայում էլ այս պահին տարաբնույթ ներքին եւ արտաքին անորոշությունների պակաս չկա, եւ դեռ հարց է, թե իրողությունները դեպի ուր են տանելու:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68844 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում