Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. «Ազատություն»

Ներքաղաքական

Ո՞վ կղեկավարի օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առանցքային պաշտոնի շուրջ ինտրիգն առաջիկա օրերին կհանգուցալուծվի:

 

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կարա վարչապետի կարծիքը նշանակություն ունենա, կարա իմ կարծիքը նշանակություն ունենա, ցանկացածի կարծիքը կարա նշանակություն ունենա. քննարկում է, դեբատ է, մարդիկ խոսելու են, լսելու ենք, քննարկելու ենք որոշում կայացնենք, ընտրություն է, կարճ, կոնկրետ, հստակ, պարզ», – ասաց ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը:

 

Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։ Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բաց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան նախատեսված նիստում կուսակցությունը կհստակեցնի կանոնները:

Առաջադրված եռյակից Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից են, մինչդեռ Հայկ Կոնջորյանն իշխող ուժին է միացել 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մինչ այդ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, և այն ժամանակ մամուլում պնդումներ կային, թե նրա տեղափոխությունը դեպի «Իմ քայլը» դաշինք հովանավորել է հենց Ալեն Սիմոնյանը։

 

Սեպտեմբերին տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններում երեքն էլ ընտրվել են ՔՊ վարչության անդամ՝ ստանալով համապատասխանաբար 527, 606 և 648 ձայն։ Չնայած Կոնջորյանն այն ժամանակ կուսակիցների շրջանում ավելի շատ քվե էր ստացել, քան Սիմոնյանն ու Ռուբինյանը, սակայն «Ազատության» աղբյուրները փոխանցում են՝ վարչության ներսում կայանալիք քվեարկությունում նրա ընտրվելու շանսերն այս պահին այնքան էլ բարձր չեն:

 

Կա՞ արդյոք ակնհայտ առաջատար. այս հարցն ուղղեցինք վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանին։ «Չեմ կարծում, որ կա, որովհետև մարդիկ պետք է գան, խոսեն, լսլենք, ընտրողներն էլ որոշում կայացնեն: Կարող է ինչ-որ մեկը նախասիրություններ ունենա, բնական բան է դա, բայց որ ակնհայտ ֆավորիտ լինի, չեմ կարծում», – արձագանքեց նա:

 

44-օրյա պատերազմից հետո ձևավորված խորհրդարանն իր աշխատանքը սկսել էր լարված մթնոլորտում. առաջին ամիսներին օրենսդիր մարմնում քաշքշոցների ու աղմկոտ միջադեպերի պակաս չկար։ Թեև ժամանակի ընթացքում կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, սակայն լարվածությունն ընդհանուր առմամբ չհաղթահարվեց:

 

Նոր ձևավորվող ԱԺ-ի կազմն արդեն հայտնի է, բայց օդում կախված է մնում գլխավոր հարցը՝ արդյոք ընդդիմադիրները կվերցնե՞ն իրենց մանդատները։ Ամեն դեպքում, իշխանական թիմից արդեն հնչում են ընդդիմախոսներին ուղղված զգուշացնումներ, թե նրանց խորհրդարանում «քաղաքականապես ոչնչացնելու են»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

https://www.azatutyun.am/a/o-v-kghekavari-dzevavorvogh-nor-khorhrdarany/33787052.html

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում