Եթե վտանգն իրական է, ինչո՞ւ չեք նախաձեռնում պայքար դրա դեմ. Անի Կարապետյան
Ներքաղաքական«Երբ պետականության շահը ստորադասում ես անձնական նկրտումներին, ակամայից կարող ես դառնալ քո երկրի դեմ ուղղված թեզերի տարածողը։ «Տիտղոսային ընդդիմություն», ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին այսօր խոսում եք դուք և Ադրբեջանը։ Ես ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ բացառում նման սցենարը, որովհետև դրա վերաբերյալ տեղեկություններ չունեմ։
Բայց ենթադրենք՝ դուք ճիշտ եք, և նրանք իսկապես պատրաստվում են գալ։ Այդ դեպքում մի անհարմար հարց․ ինչո՞ւ եք համեստորեն նստել ու սպասում միջազգային կամ ինստիտուցիոնալ կառույցների որոշումներին։ Եթե վտանգն իրական է, ապա ինչո՞ւ չեք նախաձեռնում քաղաքական, հանրային և իրավական պայքար դրա դեմ։
Իսկ եթե վերջում պարզվի, որ նման բան չի լինելու, ապա կստացվի, որ, չհասկանալով, դարձել եք Ադրբեջանի թեզերի գեներատորը Հայաստանում, դրանց քարոզիչն ու ադապտատորը՝ նպաստելով այն օրակարգի տարածմանը, որը հենց Ադրբեջանն է փորձում առաջ մղել», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։

