«Ժողովուրդ». Իշխանության և հասարակության միջև սոցիալական անդունդը խորանում է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական լուսանկարը կրկին քննարկման առիթ է դարձել։ Լուսանկարում երևացող սև զգեստը համընկնում է Max Mara Studio Papaia cady dress մոդելի հետ, որի վաճառքի գինը ներկայացված է 499 եվրո։

Այսինքն՝ միայն մեկ զգեստի արժեքը մոտավորապես 215-220 հազար դրամ է՝ կախված փոխարժեքից։

Համեմատության համար՝ Հայաստանում 2024 թվականի աղքատության միջին շեմը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է ամսական 53,420 դրամ, իսկ աղքատության մակարդակը՝ 21.7%։ Այլ աղբյուրներով՝ ՀՀ-ում 2025-ին շուրջ 560.000 թերսնված մարդ կա։ Ստացվում է՝ մեկ զգեստի արժեքը հավասար է մոտ 4 ամսվա աղքատության շեմին գտնվողների ամսական ծախսին։
Այլ կերպ ասած՝ այն գումարը, որով մեկ պաշտոնյա գնում է մեկ զգեստ, աղքատության շեմին մոտ ապրող քաղաքացին պետք է բաշխի սննդի, դեղի, կոմունալների և կենցաղային նվազագույն կարիքների վրա՝ մի քանի ամիս շարունակ։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի հագուստն ու աքսեսուարները հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում։ ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ նախարարի կերպարում նախկինում նկատվել են նաև Hermès Kelly 18 belt գոտի՝ 1375 դոլար արժեքով, շուրջ 3132 դոլար արժողությամբ պայուսակ, ինչպես նաև այլ բրենդային աքսեսուարներ։

Միայն 3132 դոլարանոց պայուսակը՝ մոտ 1.2 միլիոն դրամ, համարժեք է շուրջ 22-23 ամսվա աղքատության շեմին գտնվողների եկամուտին։

Այս թվերը կարևոր են ոչ թե նախարարի անձնական ճաշակը քննարկելու, այլ հանրային պաշտոնյայի քաղաքական ու բարոյական ուղերձը գնահատելու համար։

Առավել ևս, երբ խոսքը առողջապահության նախարարի մասին է՝ մի համակարգի ղեկավարի, որի քաղաքացիները մշտապես բողոքում են դեղերի բարձր գներից, բուժօգնության հերթերից, մարզերում մասնագետների պակասից և բուժման հասանելիության խնդիրներից։

Այս պատմության մեջ քննարկման առարկան միայն 500 եվրոյի Max Mara զգեստը չէ։ Քննարկման առարկան իշխանության և հասարակության միջև առաջացած սոցիալական հեռավորությունն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68821 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում