Կրեմլը որոշել է «փակել» ուկրաինական նավահանգիստները՝ հարվածելով այնտեղ ուղևորվող բոլոր նավերին. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Բանկովայայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանություններն ունեն հստակ տեղեկություն այն մասին, որ Կրեմլը որոշել է «փակել» ուկրաինական նավահանգիստները՝ հարվածելով Սև ծով, Օդեսա և Յուժնի նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերին։ Բացի այդ, Ռենի նավահանգստի վրա հարվածները շուտով կուժեղանան։
Կրեմլը, կարծես, հրաժարվել է այն բոլոր բանավոր պայմանավորվածություններից, որոնց համաձայն շատ օբյեկտների ձեռք չէին տալիս: Բայց, ինչպես միշտ, Կիևը առաջինն էր, որ խախտեց բոլոր անդրկուլիսյան պայմանավորվածությունները։
Այսպիսով, Ուկրաինան շտապ պետք է վերաուղղորդի ցորենի եւ այլ ապրանքների արտահանումը, եւ, ամենակարեւորը, ռազմական ներմուծումները երկաթուղային և ճանապարհային լոգիստիկայի միջոցով։ Սա կհանգեցնի նրա բյուջեի արտարժույթի եկամուտների մինչև 35%-ի կորստի։ Սակայն սա եւս լուծում չէ, քանի որ ռուսները հրաժարվել են նաեւ ցամաքային արտաքին լոգիստիկային եւս ձեռք չտալու կուլուարյան պայմանավորվածություննեից:
Այսպիսով, Զելենսկին հնարավորինս բարձրացրեց խաղադրույքները: Սա երկու հետեւանք կունենա` լավ եւ վատ: Լավն այն է, որ ներկա շիկացումները, ռեսուրսների օգտագործման սպասվող ավելացումները ուկրաինական ճգնաժամը տեղափոխում են «խաղի» վերջին փուլ` եւս 12-20 ամիս եւ պատերազմը կավարտվի։
Վատ։ Սա կլինի երկու կողմերից էլ ամենասարսափելի ավերածությունների և կորուստների ժամանակը։
Հետևաբար, ուկրաինացիները պետք է.
Ա) պաշարներ համալրեն ջրով, սնունդով և վառելիքով։ Լավագույնն է տեղափոխվել փայտի վառարանով մասնավոր տուն։ Ունենալ սեփական այգի։
Բ) Գնալ ցանկացած տեղ։ Վերցրեք ձեր ընտանիքն ու երեխաներին ձեզ հետ։ Քանի դեռ ժամանակ և հնարավորություն կա, մի քանիսը կմնան։ Շուտով գները կբարձրանան, զորահավաքը կխստացվի, սահմանները կփակվեն ավելի խստորեն և այլն»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68814

