«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմելու՝ Սեդա Սաֆարյանի հարցով

Քրեական

Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշման՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ին։

ՍԴ-ն այս որոշմամբ, ըստ էության, չի արգելել գործի քննությանը մասնակցել դատավոր Սեդա Սաֆարյանին, ով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, իսկ այս դաշինքի առանցքային ներկայացուցիչներից մեկը Արման Բաբաջանյանն էր, ով վերջին ընտրություններին մասնակցում էր «Հանուն Հանրապետության» կուսակցությունով և ՍԴ դիմած 7 ուժերից մեկը նրա կուսակցությունն է։ Բացի այդ, Սեդա Սաֆարյանը նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչն է ՀՀ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ 4 զեկույցների համահեղինակն է։ Նա Ստեփան Սաֆարյանի քույրն է:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ, որպեսզի Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը.

«Այս պահին աշխատում ենք դիմումի վրա, երբ ավարտենք, այդ ժամանակ կդիմենք ՍԴ։ Հնարավոր է՝ այսօր հասցնենք կամ վաղը։ Սեդա Սաֆարյանի դեպքում էլ հիմքերը նույնն են, ինչ մյուս երկուսինը»։

Հարցին՝ ՍԴ մյուս դատավորների մասով ևս նման խնդիրներ կա՞ն, Խուդոյանը արձագանքել է, որ դեռ չեն դիտարկել մյուսներին, նշել է, որ  նման գործերի քննության համար անհրաժեշտ է ՍԴ դատավորների կեսից ավելիի մասնակցություն.

«Դատավորների թվի խնդիր չի առաջանա, քանի որ 6 դատավոր մասնակցելու են՝ ՍԴ 5 դատավորը և ՍԴ նախագահը»։
 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը