Mythos նեյրոնային ցանցը կարողացել է «կոտրել» ԱՄՆ-ի գրեթե բոլոր գաղտնի եւ գերպաշտպանված համակարգերը
ՄիջազգայինAnthropic-ի Mythos նեյրոնային ցանցը ներթափանցել է երկրի գրեթե բոլոր գաղտնի համակարգեր, բողոքել է սենատոր Մարկ Ուորներին Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար գեներալ Ջոշուա Ռադը։ Այս մասին հայտնել է The Economist-ը։
Հրապարակման համաձայն՝ փորձարկման ընթացքում արհեստական բանականությունը մուտք է գործել ԱԱԳ-ի պահպանված համակարգերի մեծ մասը։ Ռադը նշել է. «Այն ներթափանցել է մեր գրեթե բոլոր գաղտնի համակարգեր՝ ոչ թե շաբաթների, այլ ժամերի ընթացքում», - հաղորդում է հրատարակությունը։
Ռադը պարզաբանել է, որ սա փորձարկման սցենար էր։ Սակայն արդյունքներն առավել քան վտանգավոր են: Այսպես, ամերիկյան ժամանակակից կոդավորման համակարգերը համարվում են դիմացկուն դասական հաքերային մեթոդների նկատմամբ: Բայց հիմա հաստատվում է, որ դրանք իրականում առավել քան խոցելի են արհեստական բանականության ներուժի հանդեպ:
Մի կողմից, դա արհեստական բանականությունը վերածում է հակառակորդներին ուղղված հզոր սպառնալիքի: Բայց նաեւ, հակառակորդները եւս կարող են համարժեք հարվածներ հասցնել իրենց արհեստական բանականություններով:
Բայց մյուս կողմից, չկա այն երաշխիքը, որ արհեստական բանականությունը կմնա լիովին վերահսկելի կամ որ պահին այն վերահսկողությունից դուրս կգա: Նման սցենարի դեպքում այն դառնում է սեփական տերերի դեմ հզոր զենք, որը կարող է «Տերմինատորի» սցենարով վերահսկողության տակ վերցնել ռազմական եւ քաղաքական կառավարման ողջ համակարգը: Ամերիկյան գեներալ Ռադի նկարագրած փորձարկումները եւ դրանց արդյունքները հենց դա էլ ավելորդ անգամ ապացուցեցին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68785

