Ուկրաինական անօդաչուները հերթական գիշերային զանգվածային հարձակումն են իրականացրել Ռուսաստանի վրա
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչուները հերթական գիշերային զանգվածային հարձակումն են իրականացրել Ռուսաստանի վրա: Ռուսական աղբյուրները հաստատում են առնվազն 300 թշնամու անօդաչուի արձակման փաստը։
Ըստ աղբյուրների, պայթյուններ են որոտացել Բրյանսկում, որտեղ ուկրաինական կողմը թիրախավորել է երկաթուղային ենթակառուցվածքները և այլ օբյեկտներ։
Տուլայի մարզում հրթիռային սպառնալիք է հայտարարվել, հայտարարել է նահանգապետը։
Մոսկվայի վրա հարձակման լուրերը հաստատել է քաղաքապետ Սոբյանինը: Ըստ աղբյուրների, ընդամենը 1,5 ժամում Մոսկվայի ուղղությամն արձանագրվել է 58 անօդաչու:

