Մարգարիտա Սիմոնյանն առաջարկում է նիկոլականների մուտքն արգելել ՌԴ

Ներքաղաքական

RT հեռուստաալիքի եւ «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ երեկ հարց բարձրացրեց՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ի՞նչ կա հայերի գլխում, ինչո՞ւ նրանք թեկուզ մեկ ձայն տվեցին էֆենդի Փաշինյանին:

«Այդ ընտրությունները, իհարկե, ոչ լեգիտիմ էին, իհարկե, կեղծվել էին, եւ ձայներ էին ավելացվել, բայց, այնուամենայնիվ, նա ինչ-որ քանակությամբ ձայներ ստացել է։ Ինչպե՞ս կարելի է ձայն տալ մարդու, որն արհամարհում է Հայոց ցեղասպանության հիշատակը, որն իր ձեռքով հանձնեց Ղարաբաղը, բայց ամենակարեւորը՝ որը իր քաղաքական կարիերան կառուցեց եւ իշխանության եկավ թե՛ Ռուսաստանի, թե՛ ռուսների նկատմամբ ատելության վրա։ Ես չգիտեմ։ Պարզապես չգիտեմ։

Ինձ թվում է, որ այն հայերը, որոնք քվեարկել են Փաշինյանի օգտին, մարդիկ են, որոնք չափից շատ քաղցրավենիք են կերել, պարզապես չափազանց շատ։ Ժամանակն է, որ մտրակը գործի դրվի։ Քանի որ նրանց չափից շատ «քաղցրաբլիթ» է բաժին հասել, նրանց ստամոքսը չի մարսում, եւ դա, իր հերթին, ազդում է ուղեղի վրա, ու նրանք գնում են եւ քվեարկում Փաշինյանի օգտին։

Ընդհանրապես, երախտամոռությունը ամենասարսափելի մեղքն է… Վերջին երեքհարյուր տարվա պատմության ընթացքում Ռուսաստանը փրկել է հայ ժողովրդին։ Ինչպե՞ս կարելի է դա չգնահատել, չհիշել, չնկատել եւ քվեարկել մի մարդու օգտին, որը 2018 թվականին իշխանության եկավ ռուսատյաց կարգախոսներով։

Այն, որ մենք, մեր հերթին, կամ չէինք նկատում դա, կամ չէինք ուզում նկատել ութ տարի, դա արդեն, իսկապես, մեզ ուղղված հարց է: Թեեւ, հանուն արդարության, ես այդ մասին միշտ եմ խոսել ու ամենուր։

Նշանակում է՝ այդ մարդիկ կիսում են այդ ռուսատյաց կարգախոսները։ Նշանակում է՝ այդ մարդիկ չեն հիշում, թե ինչպես Գրիբոյեդովը զոհաբերեց իր կյանքը։ Մեր մեծ դրամատուրգն ու դիվանագետ Գրիբոյեդովը կյանքը զոհեց մի քանի հայերի փրկելու համար, որոնք Պարսկաստանում հերթական հայկական ջարդերի ժամանակ, երբ նա մեր դեսպանն էր Թեհրանում, ապաստան էին գտել դեսպանատանը։ Նա գիտեր, թե ինչով է դա ավարտվելու, եւ իսկապես, դեսպանատունը ավերվեց, իսկ նրան ճանաչեցին միայն ճկույթի միջոցով. նրան կտոր-կտոր արեցին։ Ու՞մ էր նա փրկում։ Նա հայերի էր փրկում։ Հայաստանում Գրիբոյեդովի հուշարձան կա։ Այդ հայերից որեւէ մեկը գիտի՞, թե ինչու։ Ոչ ոք չգիտի։

Արդյո՞ք որեւէ մեկը լաց է եղել այն գրության վրա, որը նրա տապանաքարի վրա թողել էր նրա 15-ամյա հղի կինը՝ գրելով. «Քո անմահ գործերն ու միտքը կմնան ռուսների հիշողության մեջ, բայց ինչո՞ւ իմ սերը վերապրեց քեզ»։

Եվ ինչո՞ւ եմ ես այսքան շատ խոսում Գրիբոյեդովի մասին․ որովհետեւ նա մարմնավորում է այն ամենը, ինչ Ռուսաստանը արել է Հայաստանի համար, այդ թվում՝ հաճախ իր իսկ շահերին՝ ռուսական շահերին հակառակ։ Թեեւ իմ ազգանունը «յան»-ով է ավարտվում, ինձ առաջին, երկրորդ, երրորդ եւ վերջին հերթին հետաքրքրում են Ռուսաստանի շահերը», - ընդգծել է Սիմոնյանը։

Ռուս հասարակական-քաղաքական գործիչն առաջարկել է արգելել դեպի Ռուսաստան նիկոլականների մուտքը:

«Իսկ հիմա թող հայերն իրենք իրենցով զբաղվեն։ Թող իրենք լուծեն իրենց հարցերը… Ես կոնկրետ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ սոցիալական ցանցերով բացահայտել, հիմա դա շատ հեշտ է անել։ Ահա սահմանապահներն էլ դա անում են սահմանին՝ հեշտ ու հանգիստ։ Թե՛ մեզ մոտ, թե՛ դեպի Վրաստան։ Փորձեք գնալ Վրաստան, եթե ձեր սոցիալական ցանցերում ինչ-որ բան կա Աբխազիայի մասին։ Ձեզ չեն թողնի մտնել չէ՞։ Սոցիալական ցանցերով բացահայտել այն հայերին, որոնք աջակցում են Փաշինյանին։ Եվ վերջ։ Մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ արգելել։ Ընդմիշտ։ Որովհետեւ եթե դուք աջակցում եք Փաշինյանին, նշանակում է՝ աջակցում եք ռուսատյացությանը։ Եթե աջակցում եք ռուսատյացությանը, նշանակում է՝ ատում եք Ռուսաստանը։ Նշանակում է՝ մոռացել եք Գրիբոյեդովին։ Հավանաբար նույնիսկ չեք կարդացել «Խելքից պատուհասը» եւ չեք էլ տեսել նրա հուշարձանը։ Դուք Ռուսաստանում անելիք չունեք։

Ահա ես՝ որպես մաքուր արյունով հայուհի, հանդես եմ գալիս այն բանի օգտին, որ Փաշինյանին աջակցողներին, հետեւաբար Ռուսաստանը ատող, երախտամոռ արարածներին, որոնք քվեարկում են նրա օգտին, ընդմիշտ արգելվի մուտքը իմ հայրենիք՝ Ռուսաստան։ Չէ՞ որ ժամանակին վրացիների դեպքում ստացվեց․ վիզային ռեժիմ մտցրեցին չէ՞։ Եվ ինչ-որ կերպ բոլորը մի քիչ խելքի եկան։ Ես կարծում եմ, որ Վրաստանը այս ամբողջ ընթացքում, քանի դեռ շարունակվում է Հատուկ ռազմական գործողությունը, իրեն բացառապես ճիշտ է պահում։ Զարմանալիորեն ճիշտ։ Հայերի դեպքում էլ կստացվի։

Ամոթ է նրանց համար։ Քույրս երեկ մոտեցավ ու ասաց․ «Լսիր, գուցե ազգանո՞ւնս փոխեմ։ Ամոթ է, որ մեր ազգանունները նույն ձեւով են ավարտվում»։ Ես ասացի. «Մի՛ անհանգստացիր, շուտով էֆենդի Փաշինյանի ազգանունն իրենք կփոխեն, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ սեռը, ինչ-որ բանտախցում, ինչպես հաճախ է լինում բանտերում»։ Այնտեղ սեռը հեշտ ու հանգիստ է փոխվում», - շեշտել է Սիմոնյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում