Հետույքներով դեպի անմար կրակ. որտե՞ղ են ազգային արժանապատվության սահմանները

Հասարակություն

1941 թվականի հունիսի 22 -ին՝ ուղիղ 85 տարի առաջ, ֆաշիստական Գերմանիայի նենգ հարձակմամբ Խորհրդային Միության վրա, սկսվել է մեր ընդհանուր պատմության ամենաողբերգական եւ միաժամանակ ամենահերոսական էջերից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմը: Միլիոնավոր զոհեր, հազարավոր հերոսներ, ճակատում ու թիկունքում անձնազոհ պայքար, որի հիշատակը մինչ օրս խորհրդանշվում է Երեւանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակով։ Այսօր, ինչպես ամեն տարի, պաշտոնյաներ, վետերանների ժառանգներ եւ քաղաքացիներ ծաղիկներ կխոնարհեն անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին։

Սակայն արժե հիշել՝ ի՞նչ էր կատարվում նույն վայրում ընդամենը մեկ օր առաջ։ Հունիսի 21-ին, Հաղթանակի զբոսայգում, անմար կրակի հարեւանությամբ անցկացվեց Յոգայի միջազգային օրվան նվիրված հերթական զանգվածային միջոցառումը։ Ամեն տարի Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ տեղական յոգայի ստուդիաները բացօթյա հավաքներ են կազմակերպում՝ ներկայացնելով իրենց գործունեությունը։ Առաջին հայացքից թվում է՝ ոչ մի արտառոց բան չկա. մարդիկ զբաղվում են մարմնամարզությամբ, առողջ ապրելակերպ են քարոզում։

Բայց հարց է ծագում. մի՞թե Երեւանում բաց տարածքների պակաս կա։ Մի՞թե մայրաքաղաքում այլ վայր չի գտնվել, որտեղ կարելի էր անցկացնել նման միջոցառում։ Անմար կրակի շրջակայքը, որտեղ հաջորդ օրը մարդիկ գալիս են խոնարհվելու զոհված հերոսների հիշատակին, արդյո՞ք ամենահարմար տեղն էր զանգվածային յոգայական վարժությունների համար։ Հազիվ թե որեւէ մեկը վիճարկի, որ բազմաթիվ դիրքեր, որոնց ժամանակ մասնակիցները բառացիորեն մեջքով կամ, ավելի կոպիտ ասած, հետույքով են կանգնած հուշակոթողի ուղղությամբ, առնվազն անհարմար տպավորություն են թողնում։

Սա միայն ճաշակի կամ էթիկայի հարց չէ։ Խնդիրը վերաբերում է ազգային հիշողության նկատմամբ վերաբերմունքին։ Տասնամյակներ շարունակ անմար կրակը եղել է զոհվածների հիշատակի, հաղթանակի եւ ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Եվ որքան էլ կազմակերպիչները փորձեն ներկայացնել միջոցառումը որպես բացառապես առողջարար նախաձեռնություն, դժվար է հասկանալ, թե ինչու հենց այդ սրբավայրն էր ընտրվել նման ցուցադրության համար։

Հատկանշական է նաեւ մեկ այլ հանգամանք։ Հայ Առաքելական եկեղեցին տարիներ շարունակ բավականին զգուշավոր եւ հաճախ բացասական դիրքորոշում է արտահայտել յոգայի նկատմամբ՝ հատկապես դրա փիլիսոփայական եւ մեդիտացիոն բաղադրիչների առնչությամբ։ Եկեղեցին ընդունելի է համարում յոգայի զուտ մարմնամարզական տարրերը, սակայն բազմիցս ընդգծել է, որ յոգայի հիմքում ընկած են արեւելյան կրոնափիլիսոփայական պատկերացումներ, որոնք հակասում են քրիստոնեական վարդապետությանը։ Խոսքը վերաբերում է վերամարմնավորման, «տիեզերական էներգիայի» եւ այլ գաղափարների, որոնք քրիստոնեական հավատքի հետ համատեղելի չեն։

Ավելին, հոգեւորականները բազմիցս զգուշացրել են, որ յոգայական մեդիտացիաները եւ գիտակցության փոփոխված վիճակների հասնելու փորձերը կարող են հոգեւոր վտանգ ներկայացնել մարդու համար։ Որոշ եկեղեցականներ նույնիսկ յոգան դասակարգել են որպես կեղծ կրոնական ուսմունք, որը մարդուն հեռացնում է իր ազգային եւ հոգեւոր արմատներից։

Սակայն, կարծես, այսօր ոչ ոք այլեւս չի մտածում ո՛չ խորհրդանիշների, ո՛չ պատմական հիշողության, ո՛չ էլ հասարակության արժեքային համակարգի մասին։ Կարեւորը հերթական միջոցառումն անցկացնելն է, գեղեցիկ լուսանկարներ ստանալը եւ սոցիալական ցանցերում տարածելը։

Մինչդեռ հարցը մնում է բաց. եթե վաղը նույն տեղում խոնարհվելու ենք պատերազմի հերոսների հիշատակին, ապա գուցե արժե գոնե մեկ օր առաջ այդ տարածքի նկատմամբ մի փոքր ավելի զգույշ եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Թե՞ ազգային սրբությունները մեզ համար արդեն վերածվել են պարզապես ազատ հրապարակների, որտեղ կարելի է կազմակերպել ցանկացած միջոցառում՝ առանց մտածելու դրա խորհրդանշական հետեւանքների մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Լուսանկարները՝ Ալեքսանդր Պատրինի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում