ԱՄՆ-Իրան բանակցությունները կձախողվեն, կրկին պատերազմը կսկսվի. Գրեհեմ
ՄիջազգայինԱՄՆ-Իրան բանակցությունները կձախողվեն, կրկին պատերազմը կսկսվի, ասում է սենատոր Գրեհեմը` Թրամփի հետ հանդիպումից հետո։
«Սա դիվանագիտական լուծման վերջին փորձն է։ Կարծում եմ՝ այն կձախողվի», - ասաց նա։
Ուրբաթ օրը Գրեհեմը չորսուկես ժամ անցկացրեց ԱՄՆ նախագահի հետ Իրանի հետ կնքված համաձայնագրի մասին խոսելով։
«Ահա, թե ինչ եմ կարծում, որ տեղի կունենա հաջորդը։ Եթե այս համաձայնագիրը ձախողվի, նախագահ Թրամփը ուժով կվերցնի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Մենք վճար կգանձենք բոլոր նրանցից, ովքեր անցնում են դրանով՝ այս գործողության ծախսերը հոգալու համար... Եթե Իրանը փորձի մարտահրավեր նետել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությանը, մենք կոչնչացնենք նրանց», - ասաց Գրեհեմը։
Այսօր ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զգուշացրել է Թեհրանին Հորմուզի հնարավոր փակման հետևանքների մասին և չի բացառել նեղուցի վերահսկողությունը ստանձնելը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68773

