«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մթության մեջ թաքնված են ամենամեծ գաղտնիքները. Ստյոպ Տիգրանյան

Մշակութային

«ԿՆՈՋԸ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆՎԵՐՋ ՆԿԱՐԵԼ ՈՒ ՉՀՈԳՆԵԼ»

Կին՝ քնքշանք, առեղծված, մոգություն, կիրք: Որքա՜ն պոետներ են նկարագրել կնոջ մարմինն ու բույրը: Որքա՜ն պատերազմներ են հաղթահարվել եւ պարտվել կնոջ համար: Կին, ում ցանկանում են բացահայտել, սակայն այդպես էլ չգաղտնազերծված ու անընթեռնելի է մնում:

Թերեւս այս ամենը հասկանալու եւ ճշմարտությունը մերկացնելու համար լուսանկարիչ, հայ լուսանկարիչների ազգային ասոցացիայի խորհրդի անդամ ՍՏՅՈՊ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ որոշեց նկարել կնոջն իր ողջ հմայքով՝ մերկ, բնական ու չքողարկված:

Ինչու մերկ հարցին, լուսանկարիչը պատասխանեց. 

«Իմ ֆոտոստուդիան բացելուց առաջ երկար ուսումնասիրել եմ, թե դաշտում ինչն է պակասում, որ ոճը։ Այդ ոճի որակյալ լուսանկարիչները շատ քիչ էին, հիմնականում տեսա ոչ գեղարվեստական, ավելի շատ էրոտիկ նկարներ էին։ Այդ ոճում գեղարվեստական ֆոտոյի ու էրոտիկ ֆոտոյի սահմանը շատ նուրբ է։ Մեկ անզգույշ քայլ եւ նկարը դառնում է էրոտիկ, ոչ թե գեղարվեստական։ Իհարկե, կան այդ ոճում նկարող շատ տաղանդավոր լուսանկարիչներ, բայց քիչ են։ Դրա համար էլ որոշեցի այդ ոճով նկարել»:

Իսկ ինչպես է նա գտնում կերպարներին եւ ովքեր են լինում, այնուհանդերձ, այն համարձակ կանայք, որոնց լուսանկարում է՝ ժպտալով ասաց.  

«
Մեծ մասն այն կանայք են, որոնք հասկանում ու գնահատում են այդ ոճը։ Սկսած վերածննդի դարաշրջանից էլ շատ աշխարհահռչակ նկարիչներ նկարել են այդ ոճով, ստեղծել են իսկապես արվեստի գլուխգործոցներ եւ արվեստից հասկացող մարդը չի կարող չսիրել ու չգնահատել այդ ոճը։ Լինում են դեպքեր, որ ես եմ նախաձեռնում, գտնում կերպար, մոդել եւ միասին համագործակցում ենք»:

Ինչու սեւ-սպիտակ հարցը թերեւս ամենից շատը կհետաքրքրի նկարները դիտողին, ինչին Ստյոպն ունի իր յուրօրինակ պատասխանը.

«Սեւ-սպիտակը միշտ եղել է դասական լուսանկարչության մեջ։ Հաճախ նկարը հենց ինքն է ստիպում, որ այն լինի սեւ-սպիտակ։ Գույները երբեմն խանգարում են այդ ոճի լուսանկարներին»:

Սեւը եւս գույն է, արդյոք դա նկարագրում է հեղինակի հոգու խոսքը, ճիչը, պայքարը...

«Իմ նկարների դեպքում ես կասեի ոչ թե սեւ, այլ մթություն։ Մթության մեջ թաքնված են ամենամեծ գաղտնիքներն ու հոգու ամենանուրբ կողմերը, որտեղ ճիչը երբեմն խեղդված է լինում », - ասում է մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչո՞ւ մութ եւ ի՞նչ խորհուրդ ունի այն լուսանկարչի աչքերում, կիսաժպիտ հնչեց պատասխանը.

«Մութը միշտ երեւակայելու հնարավորություն է տալիս, ավելի խորհրդավոր է, հանելուկային։ Ամեն ինչ ակնհայտ ցուցադրելը հետաքրքիր չի լինի։ Թող նայողը երեւակայի»:

Կնոջ գեղեցիկ, սլացիք ու առեղծվածային ֆոնին, չափազանց կարեւորվում է տղամարդու արժեքը: Բնությունն ու կիրքը միաձուլվում են, երբ կին-տղամարդ սինթեզը զուգորդվում է: Կինը մշտապես տղամարդու համար մնալով առեղծված, ստեղծում է ձգտումն աշխարհի՝ արարելու, նվաճելու ու պայքարելու: Իսկ կոջ համար տղամա՞րդը... Եվ արդյոք տղամարդը ի զորու է կնոջ նման լինել բաց եւ միաժամանակ առեղծվածային:

 «Տղամարդկանց չեմ նկարել: Կարծում եմ՝ տղամարդուն կին լուսանկարիչ պետք է նկարի՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Իսկ կինը տղամարդու մեջ ուզում է տեսնել հենարան, պաշտպանվածություն, ապահովություն։ Դա է տղամարդու միսսիան կնոջ կողքին։ Առհասարակ մեկը մյուսին պետք է լրացնեն»,- այսպես նկարագրեց տղամարդուն լուսանկարիչ Տիգրանյանը:

«Կինը տեղով ոգեշնչման աղբյուր է, արվեստ։ Ինչպես ասում է հայտնի «Կնոջ բույրը» ֆիլմում  դերասան Ալ Պաչինոյի կերպարը` Աստված հանճար է, քանի որ ստեղծել է կնոջը։ Ցանկացած կին էլ ունի իր յուրահատուկ գեղեցկությունը։ Գոնե մարմնի մի հատված հաստատ յուրահատուկ գեղեցիկ է։ Կնոջը կարող եմ անվերջ նկարել ու չհոգնել։ Կապ չունի մերկ, թե հագուստով»։

Իսկ արդյոք լուսանկարիչը վաճառում է նկարները, ասաց.

«Այո նկարները  վաճառվում են, բայց միայն մոդելի համաձայնությամբ եւ, բնականաբար, իր բաժնեմասը մոդելը եւս ունենում է, քանի որ դա համատեղ աշխատանք է»:

Համաձայնեք, որ որքան էլ խոսենք կնոջից, նրա առեղծվածից, գեղեցիկ ու սլացիք կառուցվածից, որքան էլ գովերգենք կերպարը, միեւնույն է, կինը ամբողջական չէ, երբ կողքին չկա տղամարդ, որի ներկայությունից անգամ գունավորվում է սեւ ու սպիտակ նկարը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան