Կարապետյանին թիմակիցները «տուպիկ են գցել
ՆերքաղաքականՍամվել Կարապետյանը, վերջինիս մոտ կանգնած աղբյուրների համաձայն, իրականում խորը ընկճախտի մեջ է։ Ասում են՝ թիմակիցները մի կերպ են համոզել յուրային լրատվամիջոցներին հարցազրույց տալու համար: Ավելին, ըստ նույն լուրերի, թիմակիցներն էլ բաժանվել են կլանների. ցուցակի 20-յակից ներքեւ ընկածները Կարապետյանից ամենօրյա ռեժիմով պահանջում են մանդատները չվերցնել, իսկ առաջին 20-յակը հակառակը, համոզում են, որ գոնե մանդատները տանջանքներին ապաշխարհանք կլինի։ Ասում են՝ ինքը Կարապետյանը անձամբ որոշում ունի վերցնելու մանդատները, ու այդ մասին կհայտարարի մինչեւ ամսվա վերջ։

