Ջորջիա Մելոնի եւ Թրամփի հեռավար վեճը սկսել է ծեր ամուսնական զույգի լեզվակռիվ հիշեցնել
ՄիջազգայինԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի եւ Թրամփի հեռավար վեճը սկսել է ոսկե հարսանիքի շեմին կանգմած ամուսնական զույգի լեզվակռիվ հիշեցնել:
Ամեն ինչ սկսեց Թրամփը` Մելոնիի հասցերն ասելով, թե իտալուհին «աղաչել է» իրեն լուսանկարվելու G7 գագաթնաժողովում։ «Նա աղաչեց ինձ լուսանկարվել իր հետ։ Նա այնքան էր ուզում լուսանկարվել ինձ հետ։ Ես չէի անի դա, բայց ես կարեկցում էի նրան», - ասել է Թրամփը, ըստ իտալական La7 հեռուստաալիքին։ Պատճառն այն է, որ Մելոնին նրան չի օգնել Իրանի դեմ պատերազմում, եւ հիմա Թրամփը նրա երեսն անգամ չի ուզում տեսնել:
Տիկին Ջորջիան, որպես իսկական իտալուհի, գազազած հարձակվեց Թրամփի վրա՝ մեղադրելով նրան ստելու մեջ. «Դոնալդ Թրամփի հայտարարությունները լիովին հորինված են։ Ես անկեղծորեն զարմացած եմ։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահը այսպես վարվում իր դաշնակիցների հետ. սա առաջին անգամը չէ»։
Իհարկե, Թրամփն էլ լեզվի տակ մնացողը չէ: «Այժմ, երբ ԱՄՆ-ն ռազմականորեն հաղթել է Իրանին, նա ցանկանում է վերականգնել հարաբերությունները՝ «բարձրացնելու իր վարկանիշը»։ Ոչ, շնորհակալություն»։ Այլ կերպ ասած, Մեռլոնին ուզում է հետս նորից ընկերություն անել, բայց չէ, նա այլեւս իմ ճաշակով չէ:
Те;с наеу https://t.me/iravunk/68747

