Ինձ անգամ ոչ ոք հաջողություն չարեց, ես գնացի օդանավակայան. Պետրակովը` Հայաստանի հավաքականից հեռացվելու մասին
Սպորտ«Ֆարեյան կղզիների հետ ոչ ոքիից հետո, ես հասկացա, որ դա արդեն վերջն է: Եվրոպայի առաջնության խմբային փուլում ՀՖՖ-ն իմ առջև դրել էր խմբում վերջին տեղը չգրավելու պահանջը։ Իսկ ահա Ազգերի լիգայում ամբիցիաները փոխվեցին: Պետք էր դուրս գալ խմբից: Ֆարերների հետ ոչ ոքին համարվեց խայտառակություն: Բայց այդ ժամանակվա Ֆարերները այդքան էլ թույլ թիմ չէին: Խաղից հետո ինձ մոտեցան Թիկնիզյանն ու Սպերցյանը և ասացին՝ մարզիչ մենք քեզ պահպանեցինք: Բայց դե ղեկավարությունն ինձ ասաց՝ ևս մեկ պարտություն և վերջ: Հետո եղավ Հյուսիսային Մակեդոինիայից պարտությունը: Խաղից հետո ինձ մոտեցավ Մելիքբեկյանը և ասաց, որ ես հեռացված եմ հավաքակնից: Այդպես ամեն բան ավարտվեց: Ինձ անգամ ոչ ոք հաջողություն չարեց։ Մենք լավ հարաբերություններ ունեինք ՀՖՖ ղեկավարների հետ: Չգիտեմ՝ ինչու այդպես եղավ վերջում: Ես գնացի օդանավակայան: Այնտեղ տարբեր հայեր մոտեցան, բարի խոսքեր ասացին, ու ես մեկնեցի: Ես ոչ մեկից նեղացած չեմ: Շատ շնորհակալ եմ Հայաստանի հավաքակնի հետ աշխատելու հնարավորության և մարդկանց վերաբերմունքի համար: Գուցե եթե ինձ մի փոքր էլ ժամանակ տային աշխատելու, ինձ կհաջողվեր լավ թիմ կառուցել: Բայց պատմությունը եթեներ չի սիրում»։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

