«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՄՐՑԱԿԻՑՍ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐ, 2։1 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ».ՍԱՄԲՈՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Սպորտ

 Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալ նվաճած, Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, ծնունդով Արցախից ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Կարեն։ Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։

- Շնորհակալ եմ։ Հանդես եկա մինչև 58 կգ քաշային կարգում, մարզական սամբոյի կազմում։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ 3։2 հաշվով հաղթեցի ռուս մրցակցիս, ապա 3։0 հաշվով Բուլղարիայի ներկայացուցչին։ Եզրափակչում մրցակիցս տեղացի մարզիկն էր, նա Աշխարհի վեցակի չեմպիոն էր, 2։1 հաշվով պարտության մատնեցի։ Ընդհանրապես, դժվար մրցաշար էր, քանի որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր, ու շատ ուժեղ, փորձառու մարզիկներ էին մասնակցում։ Ամենաբարդը տրվեց եզրափակիչը վրացու հետ պայքարը։ Պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ բարեկամներս, հարազատներս, ընկերներս, անձնական մարզիչս Արմեն Ադամյանը, ներկա էին դահլիճում ու երկրպագում էին ինձ։ Նախքան մրցաշարը, ես մարզչիս խոստացել էի, որ պիտի անպայման հաղթեմ ու ոսկե մեդալով Հայաստան վերադառնամ, փառք Աստծո ստացվեց։ Ես լավ մարզավիճակում էի գտնվում, հոգեբանորեն պատրաստ էի ու գնացել էի ոսկե մեդալի հետևից։

- Շնորհակալություն, Կարեն, հաճելի զրույցի համար, քեզ նորանոր հաղթանակներ։

- Շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան