Նոր դիզայնով մարզահագուստն ունի կապույտ հիմնական գույն, որի վրա տեղ են գտել «Armenia» գրառումն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Համազգեստի թիկունքի հատվածում պատկերված կլինի ֆեդերացիայի տարբերանշանը։
Հատկանշական է, որ շարունակվում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական «Մելանտե» ընկերության միջև արդյունավետ համագործակցությունը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի հայ ծանրորդների մրցումային հագուստը բացառապես հայկական արտադրության է լինելու։




