Վաղ առավոտից ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ողջ տարածքով մեկ (Տեսանյութ, ֆոտո)
ՄիջազգայինՎաղ առավոտից սկսած ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Ուկրաինայի գործնականում ողջ տարածքով մեկ:
Առաջի հերթին, ինչպես հաստատում են ուկրաինական աղբյուրները, այս անգամ հրթիռային եւ անօդաչուների հարվածներն ուղղված էին Սումիին։
Նաեւ հաղորդագրություններ կան Ստարոկոստիանտինովյում եւ Կիեւի հատվածում հիպերձայնային «Կինժալ» հրթիռների հարվածների մասին։
Ապա տեղեկություններ ի հայտ եկան Կիրովոգրադում պայթյուններից, նաեւ, որ ռազմական ուղղվածության ձեռնարկություններից մեկու խոշոր հրդեհ է (Ֆոտո 1):
Զուգահեռաբար գործնականում ողջ գիշեր ռուսական անօդաչուները գրոհել են Օդեսայի շրջանը: Նաեւ զանգվածային հարվածներ են հասցվել Խարկովին, Դնեպրոպետրովսկին եւ Պոլտավային: Անօդաչուներից բացի, այս անգամ հարվածել են նաեւ բալեստիկ եւ թեւավոր հրթիռները, ինչպես նաեւ ծանր ավիառումբերը:
Աղբյուրները հայտնում են, որ հարձակումը դեռ շարունակվում է:
Զ️ուգահեռավար, տեղեկություններ կան նաեւ Ռուսաստանին ուղղված ուկրաինական հարվածների մասին: ՌԴ ՊՆ-ն հաստատու է լուրը` հայտնելով նաեւ գիշերվա ընթացքում խոցված 239 անօդաչուի մասին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68738

