«Փոքրիկ սրիկան» և «Միստր Բինը` թմրանյութերի տակ». ԱՄՆ ֆինանսների նախարարը Զելենսկու մասին. The Guardian
ՄիջազգայինՍքոթ Բեսենթը՝ Թրամփի ամենաազդեցիկ դաշնակիցներից մեկը, մեջբերված է New York Times-ի լրագրողներ Մեգգի Հաբերմանի և Ջոնաթան Սվանի գրքում, որը պատմում է Թրամփի երկրորդ վարչակազմի մասին: Նոր հատվածներ հրապարակվել են The Guardian-ի կողմից:
Բեսենթն այնքան բացասական էր տրամադրված Զելենսկու նկատմամբ, որ խորհուրդ տվեց Թրամփին չընդունել նրան Սպիտակ տանը, մինչև հանքարդյունաբերության մասին համաձայնագրի ստորագրումը:
«Ես գործ եմ ունեցել այդ փոքրիկ սրիկայի հետ: Նա խորամանկ է: Եվրոպացիների համար նա նման է հատուկ կարիքներ ունեցող երեխայի: Եվ նա վարվում է ինչպես Միստր Բինը` թմրանյութերի տակ»,- ասում է նրա մասին Բեսենթը:
ԱՄՆ ֆինանսների նախարարի Կիև կատարած այցի ժամանակ՝ ռեսուրսների մասին համաձայնագիրը քննարկելու համար, նրա և Զելենսկու միջև բուռն վեճ է բռնկվել: Վեճը տևել է մոտ 45 րոպե և ավարտվել է Բեսենթի հարցով. «Ի՞նչ դժոխք եք փորձում անել»:
2025 թվականի փետրվարին Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճահարույց հանդիպումից հետո Բեսենթը հրապարակավ հայտարարեց, որ Զելենսկին խփել է «ամենամեծ դիվանագիտական ինքնագոլերից մեկը»՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ԱՄՆ նախագահի, փոխնախագահի և ամերիկյան ժողովրդի նկատմամբ։
Նույն գիրքը մեջբերում է Թրամփի խոսքերը, որն ասում է, որ նա «Ուկրաինայի մեծ երկրպագու չէ», այլ սիրում է միայն ուկրաինուհիներին։

