Ձեր սխալն ամենասկզբից էր. Թելման Պետրոսյանի բաց նամակը Նարեկ Կարապետյանին

Ներքաղաքական
ՀԱԿ կուսակցության վարչության անդամ ԹԵԼՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ բաց նամակ է գրել Նարեկ Կարապետյանին եւ «Ուժեղ Հայաստան»-ին, որում մասնավորապես ասված է.
 
«Հարգելի՛ Նարեկ,
 
Ձեր սխալը, իմ կարծիքով, ամենասկզբից էր, երբ չկարողացաք այնպես անել, որ բոլոր պայքարող քաղաքական ուժերը կոնսոլիդացվեն ձեր շուրջը։ Գիտե՞ք՝ ինչու չկարողացաք։ Որովհետև կարծում էիք, որ այսպես թե այնպես արդեն հաղթել եք։ Քաղաքական էգոն ստիպեց հավատալ, որ միայն դուք եք փոփոխության կրողը, և դրա պատճառով չկարողացաք ձևավորել միասնական ճակատ։
 
Դուք հաշվի չառաք, որ ձեր դեմ աշխատելու էին վարչական ռեսուրսները, քաղաքական ճնշումները, քարոզչական մեքենան և ընտրական գործընթացների նկատմամբ մարդկանց անվստահությունը։ Այդ ամենը պետք էր հասկանալ և նախապես պատրաստ լինել։ Քաղաքականությունը ցանկություններով չի առաջնորդվում, այլ սառը հաշվարկով և հեռատեսությամբ։
 
Ամենամեծ խնդիրը, սակայն, այն էր, որ մարդկանց ամբողջ ընթացքում ներկայացնում էիք միայն հաղթանակի սցենարը։ Չասացիք, թե ինչ եք անելու, եթե արդյունքները ձեր սպասածի պես չլինեն։ Լավ քաղաքական ուժը միշտ պետք է ունենա ոչ միայն պլան Ա, այլ նաև պլան Բ և պլան Գ։
 
Այսօր էլ կարծես կանգնել եք մեկ այլ խնդրի առաջ։ Թվում է՝ վախենում եք այն մեղադրանքներից, թե եթե վերցնեք մանդատները, մարդիկ կասեն, որ ի սկզբանե դրա համար էիք պայքարում։ Բայց եթե իսկապես պայքարել եք հանուն ձեր ընտրողների, ապա մանդատ վերցնելը չպետք է դիտվի որպես նպատակի ավարտ, այլ որպես պայքարի հերթական հարթակ։ Մանդատը գործիք է, ոչ թե վերջնակետ։
 
Եթե վստահ եք ձեր գաղափարներին և ձեր ասածներին, ապա պետք է շարունակեք պայքարը բոլոր հնարավոր հարթակներում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս։ Քաղաքական ուժի արժեքը ոչ թե նրա մեջ է, թե քանի մանդատ ունի, այլ թե ինչպես է օգտագործում իրեն վստահված հնարավորությունները։ Այս պահին ձեր ընտրողները սպասում են ոչ թե արդարացումների, այլ հստակ խոսքի։ Ընդունեք ձեր սխալները, ներկայացրեք հետագա քայլերը և ապացուցեք, որ նրանց ձայները չեն կորել, այլ շարունակելու են ծառայել այն պայքարին, որի համար ձեզ վստահել են։
 
Հ.Գ. - Հուսով եմ, հանուն վաղվա, հետընտրական այս դժվար ժամանակներում կլինի կոնսոլիդացիա։ Միասնությունը հաղթանակի գրավականն է։ Հարգանքներիս հավաստիքը ձեր կուսակցությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են փոփոխությունների հնարավորությանը։
 
Հ.Գ Այս բաց նամակը գրել եմ վերկուսակցական դիրքից՝ որպես ՀՀ քաղաքացի, ով մտածում է իր հայրենիքի և իր սերունդների ապագայի մասին։
Հավատս ու պայքարս ՀԱԿ-ի հետ է։ Աստված մեզ բոլորիս հավատ, ուժ և կամք տա այս դժվարին պայքարում»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում