«ԿԳՄՍՆ - ԻՑ ՇԱՏ ԴԺԳՈՀ ԵՄ, ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԵՆ ԱՋԱԿՑԵԼ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆ

Սպորտ

Վերջրս Երևանում կայացել է մուայթայի IFMA Կովկասի գավաթի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 6 երկրի 285 մարզիկ, այդ թվում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.

- Կովկասի գավաթի խաղարկությունը աննախադեպ միջազգային մրցաշար էր մեր երկրի համար։ Տարբեր տարիքայինների մրցաշարում Հայաստանը ներկայացրեց 160 մարզիկ։ Թիմային հաշվարկում մեր երկրի հավաքականը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը։ Մեր մարզիկները ուղղակի փայլեցին, ես շատ գոհ եմ։ Քրտնաջան պարապմունքները տվեցին իրենց երկար սպասված արդյունքը։ Շատ կարևոր է, որ այս առաջնությանը ներկա էր միջազգային մրցավար, որն իր գնահատականը տվեց։ Մրցաշարի հատուկ հյուրն էր MMA-ի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Էրիկ Բրաունը։ Տարբեր տարիքայինների խմբում ոսկե մեդալակիրներ դարձան Ռուբեն Գալստյանը, Արայիկ Բրուտյանը, Անդրեյ Կարաևը, Գոռ Հակոբյանը, Նարեկ Խաչատրյանը Գոռ Գալստյանը, Աշոտ Դեմիրճյանը, Գոռ Գաբրիելյանը, Վաչիկ Միքայելյանը, Գևորգ Երամյանը, Մոնթե Բաբախանյանը, Նարեկ Վարդանյանը Կարեն Մաթևոսյանը, Գևորգ Սիմոնյանը։ Մեր հավաքականը շուտով Մալայցիայում կմասնակցի Աշխարհի առաջնությանը։

- Պարոն Բրուտյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշեցիք ցավալի փաստի մասին, որ պետությունը չի աջակցում, արդյոք սայլը տեղից շարժվե՞ց։

- Ցավոք, ոչ։ ԿԳՄՍՆ-ից ես շատ դժգոհ եմ, մեզ որևէ կերպ չեն ուզում աջակցել, պատճառաբանելով, թե մուայթայը օլիմպիական մարզաձև չէ։ Սակայն մուայթայը ընդգրկված է շատ հեղինակավոր մրցաշարերի կազմում, ինչպիսիք են Եվրոպական, Համաշխարհային խաղերը, Ունիվերսիադան։ Շատ ցավալի է, որ մեզ ոչ մի ֆինանսական աջակցություն չի հատկացնում ԿԳՄՍՆ։

Ասեմ, որ, օրինակ, սամբոն, ավանդական ուշու -սանդան ևս համարվում են ոչ օլիմպիական մարզաձևեր, սակայն նրանց աջակցում է ԿԳՄՍՆ։ Շատ զարմանալի է, թե մեզ ինչու չեն աջակցում, միշտ էլ դիմել ենք, ցավոք, սայլը այդպես էլ իր տեղից չի շարժվել։ Այն դեպքում, երբ Կովկասի գավաթի խաղարկությունը աննախադեպ էր, մեր երկրում երբևէ չէր կայացել նման բարձր մակարդակի մրցաշար։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ 2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը ևս կայանալու է Երևանում։ Ասեմ, որ մենք նույնիսկ կառավարությանն ենք դիմել, որպեսզի աչքաթող չանեն ու աջակցեն մեզ։

Մեզ միայն որոշ չափով աջակցում է Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը, սակայն դա մեզ բավարար չէ, մեզ պետք է ԿԳՄՍՆ-ի աջակցությունը նաև։ Ես շատ դժգոհ եմ նաև ԿԳՄՍ փոխնախարարից, նա անցած տարի մեզ հավաստիացրեց, թե գումարը կհատկացնի, որ Նարեկ Խաչիկյանը մեկնի Աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Ցավոք, մեզ խաբեց փոխնախարարը, ու այդ գումարը ես ու Նարեկը վարկ վերցրինք, որ կարողանար մեկնել ու մասնակցել։

- Ինչպիսի մարզաձև է մուայթայը։

- Այն համարվում է համար առաջին հարվածային մարզաձևը թե պրոֆեսիոնալ, թե սիրողական։Շատ մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս բավականին լավ զարգացած է։ Ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի փողոցից, հեռախոսային տարբեր այդքան վնասակար խաղերից կտրվեն ու սպորտով զբաղվեն։

Նշեմ, որ Եվրոպական խաղերն էլ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում է անցկացվելու։ Հուսով եմ, որ մեր ձայնը վերջապես տեղ կհասնի, ու ԿԳՄՍՆ կաջակցի մեզ։ Այլապես շատ դժվար կլինի մասնակցել մրցաշարերի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում