10 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԻԵԴ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԳԼԽԱՏՎԱԾ ՄԱՅՈՐ ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀասարակությունԻրավապաշտպան Արամ Գևորգյանը տեղեկացնում է, որ 10 տարի անց ՄԻԵԴ ֊ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել մայոր ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆԻ ընտանիքին, կենդանության օրոք նրա գլխատման փաստով։ Դատարանն այսօր արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին, հորը, մորը ու քրոջը։ Քյարամ Սլոյանի դեպքին հավասարազոր այս դրվագը Ապրիլյանի ամենածանր ու դաժան դեպքերից է։ Մայոր Հայկ Թորոյանը զոհվել է 2016֊ի ապրիլի 2֊ին Թալիշի ուղղությամբ տեղակայված 170֊րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Հայկը վիրավորվել էր, իսկ վարորդը ՀՐԱՆՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ տեղում զոհվել։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք նենգ թշնամին նախ կտրել է Հայկ Թորոյանի դաստակները ապա գլուխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Վարորդին գլխատել էին արդեն մահացած վիճակում։ Հայկ Թորոյանը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։ Հայաստանի իշխանությունը ուզում է բարեկամություն անել այսպիսի վայրագություն, ոճրագործություն, ցեղասպանություն կատարած ազգի հետ ու այսպիսով կործանման տանում ամբողջ երկիրը։
Ցավոք, այսպիսի ոճրագործությունները դաս չեղան հայ ազգին ու նորից ընտրեցին այս անիրավ իշխանությանը, որը կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի հրամանները։ Չմոռանանք նաև հայ սպա ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ դաժան սպանությունը քնած ժամանակ, ադրբեջանցի սրիկա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարվեց, դասընթացների ժամանակ Հունգարիայում։ Սակայն, Հունգարիան նրան ուղարկեց Ադրբեջան, որտեղ էլ հերոսացրին այս սրիկա, ստահակին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

