«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բա ուժեղ տղա էիր, բա մենակ հաղթեիր, ասեցինք քեզ չէ՞, որ դու քաղաքականապես մերկ ես հաղթանակի համար, չսլեցիր՝ ստացար․ Աղազարյանը Կարապետյանի շուրջ համախմբվելու մասին

Հանդիպում

Ես դեռ 7-8 ամիս առաջ զգուշացնում էի, որ եթե ընդդիմությունը միավորված չգնա ընտրությունների, ձախողվելու է, -անդրադառնալով Սամվել Կարապետյանի համախմբան կոչին, նման կերպ արձագանքեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մանրամասնելով․

-Սամվել  Կարապետյանն ինքն էլ ընդունեց, որ սխալվել է, որ ընդդիմությանը համախմբում չեն կազմակերպել ընտրություններից առաջ։ Սա բարդ խնդիր էր, բայց այստեղ էր հաղթանակի բանալին։ Հիմա Սամվել Կարապետյանը նախաձեռնում է նորից համախմբում։ Եթե այս համախմբման լոզունգը պետք է լինի «ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ», ապա ոչինչ չի ստացվի։ Քաղաքական ուժերը պետք է կարողանան վեր կանգնել իրենց ամբիցիաներից և լուծել առաջին հարցը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ու դա պետք է անել միասնական ուժերով։ Բայց ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանը ընդունել է իր պարտությունը արժանապատվորեն, նրան թվում է ուժեղ տղերքը չեն պարտվում, բայց քեզ մի բան կասեմ պարոն Կարապետյան․ պարտությունն էլ է տղամարդու համար, ու այն պետք է ընդունել արժանապատվորեն, ոչ թե շարունակել ուժեղությունից խոսել։ Թող առաջին հերթին պարտված լիդերը պատասխանի ամենակարեւոր հարցին՝ ինչո՞ւ ընտրություններից առաջ չկազմակերպեց համընդհանուր համախմբում, ինչո՞ւ էր իրենց լոզունգը  «ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ», հենց այդ միայն բառը քեզ տարավ պարտության պարոն Կարապետյան։ Լավ, հիմա պարտվել՝ պարտվել ես, բայց մինչեւ դու՝ Կարապետյան Սամվել անկեղծ չասես, թե ինչու պարտվեցիր, թե ինչու քո բարձրությունից ցած չնայեցի՝ քո համախմբում գաղափարը առ ոչինչ է։ Եվ, երկրորդ, թող պատասխանի հիմա ինչ գաղափարի շուրջ է համախմբում առաջարկում պարտված մեծահարուստ լիդերը։ Որն՞ է քո գաղափարը պարոն Կարապետյան, ուզում ես բոլորը քեզ ծառայեն, որ դու դառնաս վարչապետ, եթե այո, ապա դու չարաչար սխալվում ես պարոն հաջողակ մեծահարուստ։ Դու շատ ու շատ ընդդիմադիր լիդերներից լավ տղա չես պարոն Կարապետյան, քո միակ տարբերությունը մեզանից քո հաջողակ բիզնեսներն են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ծառայենք քեզ։ Բա ուժեղ տղա էիր, բա մենակ հաղթեիր, ասեցինք քեզ չէ՞, որ դու քաղաքականապես մերկ ես հաղթանակի համար, չսլեցիր՝ ստացար։ Քեզ թվում էր, չէ՝ քեզ հավատացրել էին, որ դու ես կինոյի տղան, որ դու ամենազորես, ապա քեզ խաբել են ու ասեմ՝ շատ ստորաբար։ Եթե դու ուզում ես համախմբվես, դու փոքր ու մեծ չպետք է նայես։ Նիկոլ Փաշինյան հեռացրեք իշխանությունից, հետո արի ընտրվի վարչապետ։ Մենք առաջարկում էինք ճանապարհ, որոնք ինքը 100 տոկոսով վարչապետ էր դառնում, ինչի՞ չլսեց։ Չեն ուզում լսել, ուզում են մենակ դևին սպանեն, իսկ ով դևին մենակ է սպանում, ինքը դառնում է դև։ Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, սատկացնում է

-Լավ, ով էր նրա թեեւերի տակ, այսպես ասած, ձմերուկ դրել ու հավատացրել, որ նա հաղթած վարչապետացու է։

-Իր թիմը, որը նրան խաբել է ու ասում եմ՝ ստորաբար, անմարդկային։ Էդքանից հետո ասում է հելնենք միասնաբար փողոց, եղբայր ի՞նչ փողոց, ով կգա Ձեզ հետ փողոց։ Այսօր չկա այն առաջնորդը, որ կարող է փողոցային շարժում գեներացնի, որովհետև այս ռեպրեսիվ ճնշումների պայմաններում մարդիկ կանհանգստանան, փողոց դուրս գա։ Իմ խորին համոզմամբ, մարդիկ փողոց դուրս կգան այն ժամանակ, երբ տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որով ադրբեջանցնիները պետք է վերադառնան Հայաստան։

-Լավ, ըստ Ձեզ ինչո՞ւ ընդդիմությունը չմիավորվեց մինչ ընտրություն։

-Դա մեր մենթալիտետին հատուկ բան է, բոլորս էլ հասկանում ենք դա, սակայն հետևություններ չենք անում։ Դա պայմանավորված է նրանով, որ շատերն ուզում էին, որ «դևին» սպանողն իրենք լինեն, «կինոյի տղան» իրենք լինեն, որ որևէ մեկի վրա այդ փառքի նշույլը չլինի։ Սակայն «դևին» չհաջողվեց  սպանել։ Եվ եթե ինչ-որ մեկը «դևին» սպաներ, հետո էլ ինքն էր դառնալու «դև», բայց եթե միասնական  ճակատի ֆորմատով լիներ, այդպիսի բաներ չէին լինի։ Սիրուն աղջիկները չէին սիրահարվի «դևին» սպանողին,  կասեին՝ նա էլ է մասնակցել, մյուսն էլ է  մասնակցել, հետևաբար մեկին փառքը չէր հասնի, մյուսների վրա էլ շողքը գցեր, և այդ «դև» դառնալու  ցանկությունը կդառնար երկրորդական։ Մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը չհամախմբվի, ապա այդպիսով նպաստելու են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Հիմա սպասում ենք գնահատականներ տալուն։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան