Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո»
ԻրավականԶարուհի Փոստանջյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Զարուհի Փոստանջյանը դատարանի պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տվյալները, հրապարակային ներողություն խնդրել, փոխհատուցման պահանջ ևս ներկայացվել է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցը երեկ մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու մասին։Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանը Մերգելյանի այգում հայտարարություններ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի հասցեին։

