Եթե Կարապետյանը հիմա կոչ է անում համախմբվել, ես այդ կոչը ուղղակի չեմ ստացել. Հայրիկյան

Ներքաղաքական

Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերով պետք է համախմբվել եւ հանրահավաք անցկացնել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ։

Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ցանկանում է հանրահավաք անցկացնել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ինքը չէ, բայց նման բան խոստացող կար՝ թեկնածուներից, ընտրությանը մասնակցողներից, որ ասում էին՝ եթե զանգվածային դժգոհություններ կլինեն, կհավաքվենք: Նույնիսկ խոսում էին հեղափոխության մասին։ Մի քիչ շատ ձգձգվեց, բայց, երեւի, մարդիկ ուզում են պարզաբանել։ Հանրահավաքը, ցույցերը, դրանք քաղաքացիների իրավունքներն են՝ լինի անհատ, թե քաղաքական ուժ։ Մեկնաբանելու բան չկա, եթե ուզում է անել, եթե ասելու բան ունի, թող անի: Բնական է, որ ինքն այդ իրավունքից նույնպես օգտվում է։

Բայց մի բան հիշեցնեմ՝ անգամ գրել եմ այդ մասին, որ խելամիտ մարդիկ ոչ թե ասում են, եթե այսպես լինի, այսպես կանենք, այլ այնպես են անում, որ ի սկզբանե այդ այսպեսն էլ չլինի, այսինքն, նախապես կանխում են: Եվ այդ կանխելու միակ ձեւը ոչ միայն միասնական ընդդիմության ձեւավորումն էր, այլ նաեւ բարձր գաղափար հետապնդող նպատակը: Մանավանդ, որ հանրության ցավոտ հարցերից մեկը Սահմանադրության նկատմամբ վերաբերմունքն է, իսկ այս դեպքում կար սահմանադրական բարեփոխումների պատրաստի փաթեթ՝ մոտ 20 տարի շրջանառության մեջ գտնվող, որին ժամանակին ՍԻՄ կուսակցությունն էլ է մասնակցել։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, չգիտես ինչու, այդ ճանապարհից հրաժարվեցին եւ մնացին հետընտրական վիճակի մեջ: Ոմանք ասում են՝ հուսահատական ջղաձգումներ են, ես այդպիսի բան չեմ ասի։ Քիչ առաջ ընկերոջս հետ էի խոսում, ասում է՝ դու որ ժամանակին՝ 1996 թ.-ին չէ, այլ 1989 թ.-ին, Փարիզում համախմբեցիր մեկ գաղափարի շուրջ Սովետական Միության բոլոր դեմոկրատներին, ինչպե՞ս քեզ չի հաջողվում Հայաստանում հանուն քաղաքացիների իրավունքների այդպիսի բան ձեւավորել: Ասում եմ՝ չգիտեմ, երեւի, իսկապես, դեմոկրատ այլազգիների հետ ավելի հեշտ է, քան կիսատ-պռատ ժողովրդասեր հայրենակիցների հետ։

— Բայց, ըստ Ձեզ, ինչո՞ւ նույն Սամվել Կարապետյանը ընտրություններից առաջ չփորձեց համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, ինչի մասին բազմիցս նրան կոչեր, հորդորներ եղել են։

Ի դեպ, եթե հիմա կոչ է անում համախմբվել, ես այդ կոչը ուղղակի չեմ ստացել, համարում եմ, որ ստացա ձեզնից: Ա՛յ, հիմա կքննարկվի այդ առաջարկը, բայց ես ընտրություններից առաջ հանդիպել եմ նաեւ այդ կազմակերպության պատասխանատուների հետ եւ, ցավոք սրտի, աշխատանքային համագործակցության պատրաստակամություն չեմ նկատել: Իսկ այսպիսի դեպքերում ես բարդույթ չունեմ, բայց մտածում եմ, որ երեւի հրամայված է Սովետական Միության առաջին ժողովրդավարական, այլընտրանքային կազմակերպության հետ չառնչվել։

Հիմա, եթե սխալվում եմ, եւ հրաման չի եղել, եւ այդքան էլ կարեւոր չէ, թե ումի՞ց, երբեմն լինում է ինքնահրաման, այդ դեպքում պատրաստ ենք մենք համագործակցել:
Մեր կանոնադրությամբ է ամրագրված, որ մենք պարտավոր ենք համագործակցել՝ հանուն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մանավանդ՝ ազգային իրավունքների։ Այնպես որ, եթե որեւէ քայլ կլինի, իսկապես, համագործակցության, մենք կանք, կաշխատենք։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում