2021-ին Քոչարյանի ձախողված «ձեւը» կրկնելը, ինչո՞ւ դարձավ Կարապետյանների բրենդը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ընդամենը երկու օր առաջ Ազգային ժողովում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ կոկորդ էր պատռում, թե՝ 300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա եւ չի լինելու: Մինչդեռ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» երրորդ համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ «Արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձն իրենց «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին եւ միջազգային իրավունքին։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձեւավորված նոր իրողությունները վկայում են «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր վերադարձի» անխուսափելիության մասին։ Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը եւ ստեղծի պայմաններ՝ «արեւմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի համար։ Երկու օր առաջ «ֆեյք» էր, այսօր արդեն ադրբեջանական պահանջ՝ բա հիմա ո՞վ է ստում՝ Ալիեւի ազիզալեքբերլիները, թե՞ Փաշինյանն ու իր իշխանությունը։

Զարմանալի հայտարարություններ հնչում են նաեւ ընդդիմադիր դիրքավորվածների կողմից: Ուղիղ մեկ տարի առաջ իր հայտնի հայտարարությունից հետո՝ Հայաստանում կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը: Անդրադառնալով օրացույցային այդ օրվան՝ եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող եւ նախընտրական ցուցակի առաջին համար ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին. Մեկ տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո՝ մենք արդեն 340 հազար հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին»: Բայց ինչի՞ն, այդպես էլ չի հստակեցնում Կարապետյան կրտսերը: Եթե նկատի ուներ Հայ եկեղեցու պաշտպանությանը, ի գիտություն հիշեցնենք, որ մինչեւ իր եւ հորեղբոր քաղաքականություն մտնելը՝ անհատ մարդիկ, քաղաքական ու հասարակական գործիչներ, քաղաքական ուժեր կան, որ դեռ 2018-ից ամեն գնով պաշտպանել են եկեղեցուն: Իսկ եթե իրենց ասած՝ «մեր ձեւով» կոնցեպտի մասին է խոսքը, ապա այդպես էլ չհասկացանք՝ 2021-ի արտահերթ ընտրություններին իրականացրած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձախողված «ձեւը» կրկնելը, ինչո՞ւ դարձավ Կարապետյանների հեղինակային բրենդը:

Բոլոր անհասկանալի իրավիճակներում հայաստանյան քաղաքական միտքը հանգում է մի «փայլուն» գաղափարի՝ ստորագրահավաք իրականացնել, առկա հանրային ցասումը պարպել այդ թղթերի մեջ ու ցրվել տներով: Ընտրությունների արդյունքներից հետո՝ կրկին անորոշ վիճակ է՝ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի՞, թե սուսուփուս մանդատները վերցնի, ընտրությունները լեգիտիմացնի՞, թե՞ ոչ, իսկ «ամենակարող» ստորագրահավաքը ուշանում էր ու ուշանում: Եվ մինչ այս հարցերի տակից փորձում է խորհրդարան անցած ընդդիմությունը դուրս գալ, ահա պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունը ստանձնեց ոչ մի տեղ չտանող գործընթացը: Կուսակցության նախագահ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ Ազատության հրապարակում ստորագրահավաք է իրականացնում՝ դեմ լինելով ընտրության արդյունքներին: Հետո ի՞նչ են անելու այդ ստորագրությունները, թերեւս լավագույնս կարող է պատասխանել Ավետիք Չալաբյանի «Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրահավաք էր իրականացնում՝ վստահեցնելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Անգամ վկայականներ էին բաշխում ստորագրողներին:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում