«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բելառուսում ուժի մեջ է մտել ԼԳԲՏ քարոզչության արգելքը

Միջազգային

Բելառուսում ուժի մեջ է մտել համասեռամոլության և երեխաներ ունենալուց կամավոր հրաժարվելու քարոզչության համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենքը։ Այդ մասին հայտնել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատի) մամուլի ծառայությունը։

«Վարչական պատասխանատվության հարցերով օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով պատասխանատվություն է սահմանվում համասեռամոլության, սեռափոխության, մանկապղծության (պեդոֆիլիայի) և անզավակության քարոզչության համար։

Նույն փաստաթուղթը վարչական պատասխանատվություն է սահմանում նաև ինվազիվ բույսերի տարածման և քանակի կարգավորման պահանջները չկատարելու համար։ Միաժամանակ արագացվում է վարչական գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի և քաղաքացիներին պետական մարմիններ հրավիրելու դեպքերի թվի կրճատման շնորհիվ։

2024 թվականի ապրիլին Բելառուսի մշակույթի նախարարությունը ոչ ավանդական սեռական հարաբերությունների ցուցադրումը հավասարեցրել էր պոռնոգրաֆիային։ Էրոտիկայի, բռնության և դաժանության տարրեր պարունակող, ինչպես նաև սեռական կրթությանը և դաստիարակությանը վերաբերող արտադրանքի թողարկման, բազմացման, ցուցադրման, վարձույթի, վաճառքի և գովազդման կարգի վերաբերյալ հրահանգում ներառվել էին ոչ ավանդական սեռական հարաբերությունների և սեռական վարքագծի սահմանումներ։ Դրանց շարքին էին դասվել համասեռամոլությունը, բիսեքսուալ հարաբերությունները, պոլիամորիան, մանկապղծությունը (պեդոֆիլիան), զոոֆիլիան, նեկրոֆիլիան, սադիզմը, մազոխիզմը, վուայերիզմը, էքսհիբիցիոնիզմը, ֆետիշիստական տրանսվեստիզմը և տրանսսեքսուալությունը։

2025 թվականի փետրվարին երկրի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, ելույթ ունենալով խորհրդարանում, առաջարկել էր վարչական պատասխանատվություն սահմանել համասեռամոլ հարաբերությունների, սեռափոխության, մանկապղծության, երեխաներ ունենալուց կամավոր հրաժարվելու քարոզչության համար, ինչպես նաև խստացնել ծնողների վարչական պատասխանատվությունը երեխաների դաստիարակության և խնամքի պարտականությունները չկատարելու դեպքում։ Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազության այս առաջարկությունները աջակցություն էին ստացել երկրի նախագահի կողմից։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան