Քոչարյանը մոտավորապես նույն ոճի մեջ է, ինչ 2021թ. ընտրություններից հետո

Ներքաղաքական

«Մենք դեռևս ընտրական գործընթացի սկսվելուց առաջ էլ կարծում էինք, որ ընդդիմությունը կարող էր շատ ավելի ակտիվ համագործակցել, և հիմա, անշուշտ, այդ համագործակցությունն անհրաժեշտ է․ այն գտնվում է մեր ընդհանուր մոտեցման շրջանակում»։ Այս մասին մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով միասնական ընդդիմադիր հարթակ ձևավորելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը։ Գնահատելով նման միավորման ստեղծման հեռանկարները՝ Քոչարյանն ընդգծել է, որ «Հայաստան» դաշինքը միշտ հանդես է եկել ուժերի ակտիվ համախմբման օգտին և լիովին պաշտպանում է այդ գործընթացը։

Իհարկե, «մի փոքր» տարօրինակ է հնչում. ինչպես 2021թ. այնպես էլ այս ընտրություններին հենց Քոչարյանն էր, որ առաջիններից մեկը հայտարարեց, որ ինքնուրույն է գնում ընտրութուններին: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 7-ի ասուլիսում նա ոչ միայն միանշանակ հայտարարեց «իր թիմով» ընտրությունենրին մասնակցելու մասին, այլ նաեւ մեծահոգաբար հայտարարեց, որ պատրաստ է առաջին համարը զիջել թիմից մեկ ուրիշի, եթե «կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիայի համաձայն»: Թեեւ այդ պահին էլ էր հասկանալի, որ որեւէ այլ մեկին «սոցոլոգիան» թույլ չի տա առաջնորդի դերը Երկրորդ նախագահից վերցնել:

Ի դեպ, հնարավոր է, որ նաեւ նման հայտիվ հետո Սամվել Կարապետյանն էլ իր հերթին որոշեց, որ ինքնուրույն է գնալու ընտրությունների: Ու հիմա Կարապետյանը գոնե խոստովանում է, որ դա սխալ էր: Քոչարյանի մոտ, թերեւս, պատկերն այլ է. հիմա նա «ընդդիմության միավորման» առաջամարտիկ է:

Ի դեպ, մեկ այլ հանգամանք եւս Ռոբերտ Քոչարյանը կրինում է` 2021թ. ընտրությունների «լավագույն ավանդույթներով»:

Այսպես, Քոչարյանը վստահորեն պնդում է, որ ընտրական փուլը եղել է կեղծիքների, ընտրակաշառքի և ընդդիմության դեմ քրեական գործերով. «Փաշինյանն իր քարոզարշավի 90%-ը կառուցեց ատելության հոսքերի և «սպանելու, նստեցնելու, պատերին ծեփելու» սպառնալիքների վրա, ինչը վկայում է ոչ թե պարզապես դաստիարակության պակասի, այլ ակնհայտ քաղաքական հոգեվարքի և անհավասարակշիռ հոգեկան վիճակի մասին»,– ընդգծել է քաղաքական գործիչը։ Ու այս փուլում նա ակնկալու է, որ լուծումը կարող է գալ Սահմանադրակա դատարանից: Բայց ամեն դեպքում այն մտքին է, որ այս իշխանությունը երկար չի ձգի:

Ուղիղ 5 տարի առաջ` հունիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանն մոտավորապես նույն միտքն էր ընդգծում. «Պետք է խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքները անսպասելի էին մեզ համար։ Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս։ Մենք ենթադրում ենք, որ եղել են ակնհայտ խախտումներ, մենք տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, դրա համար դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար... Համոզված եմ, որ այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, այս իշխանության վստահության մանդատը չէ... Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր»: 

Հետո գնացին, հանգիստ մանդատները վերցրեցին եւ այդպես էլ հանելուկ մնաց, թե 5 տարի ինչ արեցին, որ այդ «վերջին փամփուշտը» արձակած Նիկոլը հեռանա: Իհարկե, բացի նրանից, որ մի գլուխ ժողովրդին էին մեղադրում, թե փողոց չի ելում: Ու եթե հիմա էլ են հույսները ՍԴ-ի վրա դրել, ու մտածում են մանդատ վերցնել-չվերցնելու մասին, էլի ժողովուրդը հազիվ թե այս ընդդիմության կոչով փողոց դուրս գա:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68689 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում