Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել իր նախկին ակումբի՝ Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությանը։ Մխիթարյանը նաեւ հաստատել է, որ եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Ինտերի» կազմում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այսօր՝ հունիսի 19-ին հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում հյուրընկալվել էր «Փյունիկի» ակադեմիայում, որտեղ հանդիպում-զրույց էր ունեցել պատանի սաների հետ։

