«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանն առաջարկում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց
Մամուլի տեսություն«Հրապարակ»-ը գրում է.
«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիեւին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիեւին այլ` դրան համարժեք քայլերի գնալ, դիցուք` արմատախիլ անել ռեւանշի գաղափարը երկրից։
Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը հեշտ գործընթաց չի լինելու։
Օրինակ, կարող է փորձել երկարատեւ կալանքներ սահմանել, ասենք՝ արցախյան պատերազմների հերոսների, Արցախի հարցը քաղաքական կապիտալի վերածած գործիչների նկատմամբ: Եվ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, մյուս արցախցիների եւ հերոսների նկատմամբ հետապնդումներն էլ այդ համատեքստում է պետք դիտարկել։ Առայժմ բանակցությունները վերջնարդյունք չեն գրանցել, սակայն տեղեկություններ կան, որ Հաջիեւի այցի ընթացքում էլ է դա քննարկվել»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68658

