«Հրապարակ». Թաթոյանը նախընտրական խոշոր վարկ է վերցրել
Մամուլի տեսություն«Հրապարակ»-ը գրում է.
««Միասնության թեւեր» կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանի եւ նրա կուսակցության ֆինանսավորման, նախընտրական ծախսերի մասին տարբեր խոսակցություններ դաշտ նետվեցին, մասնավորապես՝ այն, որ Թաթոյանին ֆինանսավորում են Մոսկվայից, սակայն, մեր տեղեկություններով, Թաթոյանը նախընտրական ծախսերի համար խոշոր վարկ է վերցրել: Մոտ 500 հազար դոլարի մասին է խոսքը, որը, փաստորեն, նպատակին չծառայեց։ Երեկ մեր լրագրողը կուսակցության անդամ, ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախընտրական ծախսերի համար Թաթոյանը վարկով կլորիկ գումար է վերցրել, Անանյանը վստահեցրել է, որ տեղյակ չէ այդ մասին»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում
Տես նաեւ https://t.me/iravunk/68656

