Իրանի եւ ԱՄՆ-ի այսօր ծրագրված բանակցությունները չեն կայանա Լիբանանի պատճառով
ՄիջազգայինՍպիտակ տունը հայտարարել է, որ Վենսը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի բանակցային պատվիրակության հետ հանդիպելու համար։
«ԱՄՆ պատվիրակությունը պատրաստ է մեկնել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Սակայն Իրանի հետ բանակցությունների լոգիստիկան երբեք պարզ կամ կանխատեսելի չի եղել։ Այս պահին փոխնախագահը այսօր երեկոյան չի մեկնում։ Մենք անհամբեր սպասում ենք տեխնիկական բանակցությունների հնարավորինս շուտ մեկնարկին», - հայտարարել է Սպիտակ տունը։
Ավելի վաղ «Al Mayadeen»-ը հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը չի մեկնի Շվեյցարիա՝ Լիբանանում Իսրայելի կողմից շարունակվող հրադադարի խախտումների պատճառով։
Ծրագրված այցը չեղարկել է նաեւ բանակցությունենրի պաշտոնական միջնորդ Պակիստանի վարչապետը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68653

