Ամենաշատն ինքն իրեն գերագնահատողը հենց Կարապետյանն էր․ Հարությունյան
Ներքաղաքական«Շատ ընդդիմադիր ուժեր իրենց գերագնահատել են ու ԱԺ չեն անցել, շատերին էլ Սամվել Կարապետյանը չի կարողացել համախմբել. այս մասին այսօր հայտարարել է Կարապետյանը։
Հաջորդ վարչապետ չդարձած Կարապետյանը հիմա է փորձում համախմբել ընդդիմադիր ուժերին, ինչը պետք է փորձեր աներ ընտրություններից առաջ։ Կարապետյանը չի նկատում կամ չնկատելու է տալիս, որ ամենաշատը ինքն իրեն գերագնահատողը հենց ինքն էր, հաջորդ վարչապետ չդառնալը վկա։
Մնում է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է Կարապետյանը փորձելու համախմբել ուժերին, և որ ուժերը այլևս կցանկանան համագործակցել նրա հետ։ Սպասում եմ, գուցե մի հարցի շուրջ Սամվել Կարապետյանը հրապարակային ընդունի, որ սխալվել է», - գրել է «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։

