Ռուսները Սլավյանսկի ճակատում գրավել են Ռայ-Ալեքսանդրիվկա ռազմավարական բնակավայրը (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսաստանի բանակը գրավել է Ռայ-Ալեքսանդրիվկա ռազմավարական նշանակության բնակավայրը Սլավյանսկի արեւելյան թեում: Լուրը հաստատել է նաեւ ՌԴ ՊՆ–ն։
Հաջորդ քայլով ռուսները կհարվածեն Օրեխովատկա փոքրիկ բնակավայրին` դուրս գալով Սեւերսկի Դոնեց – Դոնբաս ջրանքի արեւմտյան գոտին: Ինչպես նաեւ ավելի հյուսիս գտնվող Նիկոլաեւկա ավանին, որը ներկա իրավիճակում պաշտպանության քիչ հնարավորությունենր ունի: Այն երեք կողմից սեղմված է գետերի միջեւ, եւ ռուսներն էլ կարող են Ռայ-Ալեքսանդրիվկայից հարվածել բնակավայրի թիկունքին:
Օրեխովատկան եւ Նիկոլաեւկան գրավելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս Սլավյանսկի արեւելյան մատույցներ. այստեղ այլեւս չեն մնում բնակավայրեր, որոնցից ուկրաինական պաշտպանությունը կկարողանա կառչել:
Իսկ ավելի հյուսիս ռուսները գրեթե գրավել են Լիմանը, որից հետո կզարգացնեն հարձակումը դեպի Սլավյանսկի հյուսիսային թեւ:
Տես նաեւ https://t.me/iravunk/68639

