Նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան․ Էկոնոմիկայի նախարար
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ-ում մեզ հետ զրույցում անդրադառնալով արտահանման ծավալներին, նկատեց, որ այն ավելանում են, իսկ հայկական արտադրություն ապրանքը որակապես չի զիջում եվրոպականին․
-Խնդիրն ընդամենը մեկն է՝ այո՛, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է, փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք, բնականաբար, գնի վրա ազդում են և ազդում են գնային առումով մրցունակության վրա: Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի, և վաղուց անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի․ մերը որակով չէ: Այն ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում: Նույն մեթոդներով և տեխնոլոգիայով է աճեցվում, և չկա մի բան, որով տարբերվում է։
Պապոյանը չհերքեց, որ հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելու խնդիրներ կան:
-Միայն այն, որ մարդիկ տարիներով իրենց արտադրանքն արտահանել են ՌԴ, իսկ հիմա Հունաստան, իրենց համար արդեն իսկ շոկային է, նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան։

