5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի հայտարարագրերը

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տարեկան աշխատավարձը 2025 թվականին զգալիորեն աճել է՝ գերազանցելով 33 միլիոն դրամը։ «NEWS.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում հրապարակված պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ՝ եթե 2024 թվականին Վարդապետյանը դատախազությունից ստացել էր 30,751,713 դրամ աշխատավարձ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 33,241,909 դրամի։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը, որը տեխնիկական խնդիրների պատճառով շուրջ 21 օր առաջ խափանվել էր, վերականգնվել է նախօրեին: NEWS.am-ն, ուսումնասիրելով հայտարարագրերի ռեեստրը, պարզել էր, որ պետական բարձրաստիճան առանցքային պաշտոնյաների մեծ մասն, այդ թվում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց գույքի, եկամուտների և ծախսերի 2025 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացրել են մայիսի 30-31-ին՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի վերջին օրերին:

Հատկանշական է, որ համակարգի տևական խափանումը համընկել էր նախընտրական շրջանի հետ՝ լրատվամիջոցներին զրկելով պաշտոնյաների տարեկան եկամուտները ընտրություններից առաջ հանրայնացնելու հնարավորությունից։ Թե որքանով է այս զուգադիպությունը պատահական, մնում է միայն կռահել:

Համաձայն Աննա Վարդապետյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի՝ վերջինս բաժնային սեփականության իրավունքով տիրապետում է երկու բնակարանի Երևանում։ Դրանցից առաջինը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/5 բաժնեմասը, որը նա ստացել է 2014 թվականին որպես նվիրատվություն, իսկ երկրորդ՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/2 բաժնեմասը, որը գնվել է 2024 թվականի օգոստոսին։

Գլխավոր դատախազի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 40.1 միլիոն դրամ, որի հիմնական մասը գոյացել է դատախազությունից ստացած 33.2 միլիոն դրամ և Երևանի պետական համալսարանից ստացած շուրջ 886 հազար դրամ աշխատավարձերից։ Բացի այդ, նա Պետական եկամուտների կոմիտեից ստացել է մոտ 5.6 միլիոն դրամ եկամտային հարկի վերադարձ և «Ամերիաբանկից» վերցրել շուրջ 308 հազար դրամի վարկային միջոցներ։

Ի տարբերություն Վարդապետյանի՝ վերջինիս ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը, ով հանդիսանում է «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի Նյութատեխնիկական մատակարարման բաժնի մասնագետ, 2025 թվականին համեմատաբար համեստ աշխատավարձ է ստացել: Ուսումնասիրված հայտարարագրի համաձայն՝ Աննա Վարդապետյանի ամուսնու տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 22.6 միլիոն դրամ։ Այս գումարից 15.7 միլիոն դրամը (շուրջ 42,000 դոլար) նա ստացել է հենց Վարդապետյանից՝ որպես նվիրատվություն, իսկ մնացած մասը գոյացել է «ԱՐՄԵՆԱԼ» ընկերությունից ստացած մոտ 3.9 միլիոն դրամ աշխատավարձից և «Ամերիաբանկից» ստացած ավելի քան 3 միլիոն դրամի վարկային միջոցներից։

Հաշվետու տարում Մամիկոն Գևորգյանը 5,700,000 դրամ ուղղել է անշարժ գույքի վերանորոգման համար:

Տվյալ տարվա վերջի դրությամբ Մամիկոն Գևորգյանն իր հայտարարագրում նշել է երեք բնակարան, որոնք բոլորն էլ գտնվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Դրանցից երկուսի միանձնյա սեփականատերն է․ մեկը ձեռք է բերել 2007 թվականի նոյեմբերին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նույն տարվա դեկտեմբերին՝ որպես նվիրատվություն։ Բացի այդ, նա 1/3 բաժնային սեփականության իրավունքով տիրապետում է ևս մեկ բնակարանի, որը ստացել է 2013 թվականին՝ ժառանգության կարգով։

Այսպիսով, համադրելով զույգի հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ ամուսիններն ընդհանուր առմամբ Երևանում տիրապետում են հինգ բնակարանի (կամ դրանց բաժնեմասերին)։

Գևորգյանն իր հայտարարագրում նշել է նաև 2019 թվականի արտադրության «MERCEDES-BENZ» մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի մարտի 7-ին՝ գնման եղանակով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում