ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
ՍպորտԵրեկ հունիսի 17--ին Չեխիայում մեկնարկեց Բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Մեր երկրի ներկայացուցիչները երկուսն են ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Փարիզի ՕԽ մասնակից, Աշխարհի փոխչեմպիոն, Աշխարհի IBA բրոնզե մեդալակիր, ծնունդով Շիրակի մարզի Այգաբաց գյուղից ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, հանդես գալով գերծանր 90+ քաշային կարգում, գերազանց մենամարտ ունեցավ գերմանացի մրցակցի հանդեպ, մենամարտը տևեց երեք ռաունդ ու ավարտվեց Չալոյանի փայլուն հաղթանակով։ Գյումրեցի Արարատ Հարությունյանը, ցավոք զիջեց մրցակցին։ Դավիթ Չալոյանի հաջորդ մենամարտը կկայանա վաղը հունիսի 19֊ին, նրա մրցակիցը կլինի անգլիացի կաշվե ձեռնոցի մարտիկը։ Հաջողություն մեր մարզիկին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

