Մեզ կարող են կտրել ԵՏՄ շուկայից, իսկ ԵՄ շուկայում լիարժեք մուտք գործել չկարողանանք. ԵՄ թե՞ ԵՏՄ, թանկ արժեցող արկածախնդրություն

Հանդիպում

Հայաստանի կառավարության կողմից մոտ 4 միլիարդ դրամի աջակցության ծրագրի իրականացումը, որը նախատեսված է թարմ մրգի, գինու, կոնյակի և հանքային ջրի արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական պատասխանատու վարքագծի դրսևորում։ Երբ արտահանողները բախվում են արտաքին շուկաների սահմանափակումների, երբ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը, երբ մթերողներն ու արտադրողները կանգնում են ֆինանսական կորուստների առաջ, բնական է, որ պետությունը փորձում է մեղմել հարվածի հետևանքները։ Սակայն ցանկացած տնտեսական որոշման գնահատման ժամանակ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է արվում, այլ նաև պարզել, թե ինչու է, ընդհանրապես, առաջացել այն իրավիճակը, որի համար այժմ հարկատուների միջոցներով հատկացվում են փոխհատուցումներ։ Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումները հերթական անգամ ցույց տվեցին հայկական տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը՝ արտահանման չափազանց բարձր կենտրոնացվածությունը մեկ շուկայի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական և վերամշակող ոլորտների զգալի հատվածը կառուցվել է այն հաշվարկի վրա, որ ռուսական շուկան կմնա հասանելի, կանխատեսելի և լայն սպառողական հնարավորություններ ունեցող ուղղություն։ Հայաստանի բազմաթիվ տնտեսվարողներ իրենց ներդրումային ծրագրերը, արտադրական ծավալները, տեխնիկական վերազինումը և նույնիսկ վարկային պարտավորությունները ձևավորել են հենց ռուսական շուկայի պահանջարկի հիման վրա։

Ըստ այդմ տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՐՈՅԱՆԻՑ « Իրավունքը» նախ հետաքրքրվել է ՀՀ-ն  ունե՞նք այնպիսի որակի գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում նաև ծաղիկներ, որ կարողանանք արտահանելեվրապական երկրներ՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների սահմանած խիստ պահանջները։ Եվ առհասարակ ինչ լրջության խնդրի հետ կարող է առերեսվել ՀՀ-ն այս իրավիճակում։ 

-Գործ ունենք շատ բարդ գործընթացի հետ։ Հայաստանից Եվրոպա պտուղ-բանջարեղեն արտահանելու հիմնական խոչընդոտները սովորաբար ոչ թե մաքսային ձևակերպումներն ու դրա հետ կապված ծախսերն են, այլ նաև ԵՄ ֆիտոսանիտարական պահանջների համապատասխանությունը՝ վնասատուների, հիվանդությունների, թունաքիմիկատների տեսակների, չափաքանակների և մնացորդների վերահսկումը: Գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ երկրներ արտահանման համար պարտադիր պահանջ է նաև արտադրանքի հետագծելիությունը, որակի վերահսկումը, սառնարանային պահման պայմանները: Առկա են նաև հսկայական ծախսեր, որոնք չեն արվում ԵՏՄ շուկա մատակարարման դեպքում՝ լոգսիտիկ բարձր ծախսերն ուսերտիֆիկացման ծախսերը: Հայաստանի կառավարությունը որքան էլ պնդի, թե փորձ է անում խթանել արտահանումը դեպի Եվրոպա կամ ընդունի ծրագրեր որոշակի ծախսերի մեղմացման համար, միևնուն է, դա չի կարող ազատել սերտիֆիկացման պահանջներից: Լավագույն դեպքում խոստանում են փոխհատուցում, ինչը կարճաժամկետ լուծում է, այն էլ ոչ թե ԵՄ շուկա մուտք գործելու, դիրքավորվելու համար, այլ կարծում եմ հետընտրական հնարավոր բողոքի ալիք չբարձրանալու նպատակով: ԵՄ երկրների պահանջներն իսկապես խիստ են և մեր գյուղմթերք արտադրողները պետք է բազմաթիվ պրոցեսներ անցնեն, ձեռք բերեն պահանջների մասին գիտելիքներ, հաստատ վենգրանցամատյաններ, կազմակերպվեն աշխատակիցների առողջության և հիմնական գործունեության մասին հրահանգներ: Բերքի ամբողջ ցիկլը պետք է վերահսկվի և մանրակրկիտ գրանցումներն արվեն՝ այգուց մինչև ԵՄ որևէ սուպերմարկետ: Եթե արտադրողը  թեկուզ կարողանում է ապահովել եվրոպական ստանդարտներին համապատասխան որակ, սերտիֆիկացում և լոգիստիկա, ապագործնականում ամենամեծ մարտահրավերները ոչ թե փաստաթղթերն են, այլ որակի ստանդարտների շարունակական պահպանումը և փոխադրման ծախսերը։ ԵՄ երկրների արտադրողների հետ մրցակցությունը շատ դժվար կլինի:

-Ի՞նչ երկարաժամկետ եւ կարճաժամկետ հետեւանքներով է հղի ԵՏՄ-ին փոխարինող գտնելու փնտրտուքը։

-Այստեղ հարցը երկու մասից է բաղկացած՝ քաղաքական և տնտեսական: Քաղաքական բաղադրիչը հետևյալն է. ամեն գնով պոկվել ԵՏՄ-ից՝ ի մասնավորի ՌԴ տնտեսական կախվածությունից, և շրջվել դեպի ԵՄ, ինչն  անշուշտ քաղաքական որոշման արդյունք է: Երբ դու որոշում ես հարաբերություններդ մինիմիզացնելգործընկեր երկրների հետ այլ ուղություններով, ապա դաազդեցություն է ունենում նաև փոխադարձ առևտրի վրա: Տնտեսական բաղադրիչը շատ կոնկրետ է. ԵՏՄ շուկան կորցնում ենք դեռ նորը չստեղծած, ընդ որում նույնիսկ հայտնի չեն թե որքան ժամանակ է պետք, որպեսզի հայ արտադրողը ադապտացվի ԵՄ շուկայի մարտահրավերներին: ԵՏՄ-ին փոխարինող գնտնելու փնտրտուքը կարող էր լինել շատ գրագետ կազմակերպված գործունեությունը և հակառակը՝ արկածախնդրություն: Հայաստանը կարծես թե տանում են արկածախնդրության ճանապարհով: Այսօր գոնե չկան նախադրյալներ այսպես չմտածելու համար: Մեզ կարող են կտրել ԵՏՄ շուկայից, իսկ ԵՄ շուկայում լիարժեք մուտք գործել չկարողանանք և սկսվի տնտեսական այնպիսի աղետալի անկում, որի դեմն առնելը գրեթե անհնար կլինի: Հարցը այստեղ միայն գյուղմթերքի իրացումը չի, այլ վերամշակող արդյունաբերական արտադրանքը նույնպես կարող է դուրս թռչել իր կայուն և գործող շուկայից, իսկ սա արդեն ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ և հետևանքները ուղիղ ազդեն թե՛ բյուջեի մուտքերի, թե՛ մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Արկածախնդրության համար թանկ է վճարելու մեր քաղաքացին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում