Ուկրաինական անօդաչուները կրկին հարձակվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչուները կրկին հարձակվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա, և զանգվածային օդային հարձակումը շարունակվում է։
Լուրը հաստատելով, ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը, սակայն մի քանի անօդաչու թռչող սարքերի հաջողվել է հասնել Մոսկվայի նավթավերամշակման գործարան։ Ըստ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանին` 50 անօդաչու թռչող սարք արդեն ոչնչացվել է։ «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում բեկորների ընկնելու վայրում գրանցվել է մեկ շենքի աննշան վնաս։

