«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Փաշինյանը կգնա՞ նոր ընտրությունների

Մամուլի տեսություն

«Փաստ»-ը գրում է.

«Հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն ի ցույց են դնում ընտրական խայտառակություններն ու դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, մյուս կողմից՝ սկսել են ընտրությունների ոչ լեգիտիմության և նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել նաև ՔՊ-ին կից սատելիտ ուժերն ու գործիչները:

Ընդդիմության դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ են ուզում նշյալ միավորները: Եթե հաշվի առնենք, որ նրանք ութ տարի է՝ տեղավորված են Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի «տիրույթում», պետք է ենթադրել, որ նման մթնոլորտ ձևավորելը ձեռնտու է հենց իշխող քաղաքական ուժին: Հասկանալի է, որ այդ սատելիտները վիճարկում են ոչ թե կեղծված ընտրությունները, ոչ թե մանդատագողության փաստը, այլ ընդդիմության ներկայացվածությունը ԱԺ-ում՝ իբր «ընտրակաշառքների»՝ փաշինյանական կեղծ թեզերով: Հիմա շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ սրանով հող է նախապատրաստվում պատեհ պահի նոր ընտրություններ անցկացնելու համար (ՍԴ «անակնկալ» որոշմամբ, թե հետագայում արտահերթ՝ կարևոր չէ): Նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել այն քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ հապշտապ՝ դեռ ԿԸՀ որոշման «թանաքը չչորացած»: Դրանք ուղղված են առաջիկա ընտրություններին, իսկ եթե Փաշինյանը նոր ընտրությունների չի գնում, ինչո՞ւ է այսքան շտապում: Խոսքը, մասնավորաբար, կես տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագծի մասին է, և ոչ միայն: Զուգահեռաբար, Փաշինյանն ու իր քպականները խոսում են ընդդիմադիր ուժերը «փակելու», ընդդիմադիրներին «նստեցնելու» մասին: Այսինքն, ստացվում է, որ Փաշինյանը շտապում է ձերբազատվել հիմնական ընդդիմադիրներից, ստեղծել օրենսդրական այնպիսի պայմաններ, որոնք չեն խանգարի իրեն, և գնալ նոր ընտրությունների:

Իսկ ինչի՞ն է նրան դա պետք: Բանն այն է, որ առաջին հերթին նա մանդատների այսպիսի դասավորությամբ չի կարող ինքնուրույն Սահմանադրություն փոխել և կատարել Ալիևի պահանջը: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքն ու իր ՔՊ-ն մեծամասնություն չեն ստացել, իրենց վրա դրոշմված է կեղծված ընտրությունների կնիքը և այլն: Գումարած՝ այսօրվա ընդդիմությունը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն, ուստի պետք է այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կունենա առնվազն 65 տոկոս քվե, իսկ «ընդդիմությունը» կազմված կլինի իր սատելիտներից, այսինքն՝ ընդդիմություն չի լինի: Հաշվի առնելով, որ այդ սատելիտները, այսպես կոչված, արևմտամետներն են, պետք է ենթադրել, որ դա էլ կարող է ԵՄ-ի եթե ոչ գաղափարը լինել, ապա առնվազն հավանությանն արաժանանալ: Իսկ ժողովրդավարությունը վաղուց այլևս որևէ մեկին չի հետաքրքրում. միայն քաղաքական շահեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68609 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան