Աշխարհն էլ «խալի է փռած» Ռուբինյանի ոտքերի տակ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ գրել է. «Իսկ ֆիքսե՞լ եք, որ Երեւանը դարձել է մի քաղաք, որի փողոցներով քայլելիս կարող ես պատահաբար հանդիպել լեգենդար Մայք Թայսոնին: Ու չզարմանալ»։ Հետաքրքիր է՝ իսկ նույն Բաբկեն Թունյանը ֆիքսե՞լ է, որ Դիլիջանը դարձել է մի քաղաք, որտեղ կարելի է պատահաբար հանդիպել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին, որը հենց այնտեղ հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այստեղ արդեն ինչպե՞ս արձագանքել. չզարմանա՞լ, ինչպես պարոն Թունյանն է հուշում, թե՞, այնուամենայնիվ, զարմանալ։ Որովհետեւ մի բան է Երեւանի փողոցներում համաշխարհային բռնցքամարտի աստղի հայտնվելը, եւ բոլորովին այլ բան՝ Դիլիջանում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը։ Թեեւ, գուցե իշխանության ներկայացուցիչների համար սա էլ է դարձել այնքան սովորական, որ այլեւս զարմանքի առիթ չի տալիս։ Բայց հասարակության մի զգալի մասի համար, հավանաբար, հակառակն է՝ Մայք Թայսոնին տեսնելը կարող է հաճելի անակնկալ լինել, իսկ Հիքմեթ Հաջիեւին Դիլիջանում տեսնելը՝ բազմաթիվ հարցերի պատճառ։

Պակաս խանդավառված չէ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանագնաց ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ։ Լսում ես նրան ու տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը ոչ թե շրջափակված, անվտանգային ու տնտեսական լրջագույն խնդիրների առաջ կանգնած երկիր է, այլ միանգամից աշխարհի կենտրոնն է դարձել, ու աշխարհն էլ՝ «խալի է փռած» նրա ոտքերի տակ։ ԱԺ փոխխոսնակի նկարագրությամբ՝ ընդամենը մի քանի ամսում Հայաստանի առաջ բացվել են Եվրոպան, Ասիան, Չինաստանը, Սիրիան ու գրեթե ամբողջ աշխարհը։ Այնքան լավատեսական պատկեր է ներկայացվում, որ քիչ է մնում հավատաս՝ վաղը Երեւանից ուղիղ գնացքով կարելի է հասնել աշխարհի ցանկացած կետ։ Միայն թե քաղաքացիները դեռ չեն հասցրել իրենց մաշկի վրա զգալ այդ «աշխարհաբաց» երջանկությունը, իսկ իշխանության ներկայացուցիչներն արդեն խոսում են այնպես, կարծես, բոլոր խնդիրները լուծված են, եւ մնացել է միայն վայելել համաշխարհային ինտեգրման պտուղները։

Իսկ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարգավիճակը Հայաստանում դարձել է ամենաշարժուն եւ ամենաճկուն պաշտոններից մեկը։ Մի օր նա վարչապետի «զուգընկերուհին» է, մյուս օրը՝ հանրությանն ակնարկվում է, թե ամուսնական հարաբերություններն այլեւս այն չեն, ինչ եղել են, հետո էլ՝ հոպլյա, պաշտոնական փաստաթղթում կրկին հայտնվում է նա որպես «ՀՀ վարչապետի տիկին»։ Ավելին՝ ոչ միայն «տիկին», այլեւ այնպիսի լիազորություններով ու արտոնություններով, որոնց մասին շատ պետական պաշտոնյաներ կարող են միայն երազել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 4-ը գործուղվում է ԱՄՆ՝ Նյու Յորք` մասնակցելու «Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի» ամենամյա միջոցառմանը, իսկ պետական բյուջեն էլ հոգալու է գործուղման հետ կապված փաստացի ծախսերը՝ օրապահիկից մինչեւ հյուրանոցային ծախսեր։ Հետաքրքիր է՝ երբ իշխանական քարոզչամեքենային ձեռնտու է, Աննա Հակոբյանը պարզապես անկախ հասարակական գործիչ է, երբ պետք է հեռավորություն պահել Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացվում է որպես ինքնուրույն անձ, իսկ երբ միջազգային հարթակներում «First Lady»-ների հավաք է լինում, նույն անձը միանգամից վերածվում է Հայաստանի վարչապետի պաշտոնական տիկնոջ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում