«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուր կհասցնի Փաշինյանին Մոսկվայի հետ հակամարտությունը

Վերլուծություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նը, որ­քան էլ որ ԿԸՀ–ն նրան հաղ­թող հռչա­կեց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մնում է լրջա­գույն խնդիր­նե­րի ա­ռաջ: Նախ, ա­հա­զանգ է, որ Ի­րա­նի հետ խա­ղա­ղութ­յան պա­րա­գա­յում Թ­րամ­փի հա­մար կա­րող է ան­հե­տաքր­քիր դառ­նալ «Թ­րամ­փի ու­ղին», ինչ­քան էլ որ դրա հետ կապ­ված ինչ­որ փաս­տաթղ­թեր են ստո­րագր­վել: Երկ­րոր­դը. Ի­րան–ԱՄՆ խա­ղա­ղութ­յու­նը կա­րող է տա­նել ՌԴ–Ուկ­րաի­նա խա­ղա­ղութ­յա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=342964&l=am): Եվ այն, որ դրա­նից հե­տո հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ռուս­նե­րի հա­մար կդառ­նա ա­ռաջ­նա­յին­նե­րից մե­կը, ե­րե­ւի ո՛չ Փա­շին­յանն է կաս­կա­ծում, եւ ո՛չ էլ` Ա­լիե­ւը:

Ընդ ո­րում` Հեյ­դա­րո­վիչն օ­րերս հան­կարծ հի­շեց Ռու­սաս­տա­նի հետ մի շարք խո­շոր ծրագ­րե­րի մա­սին, ոչ թե նույ­նիսկ պատ­րաս­տա­կա­մութ­յուն, այլ ա­մե­նա­ջերմ նպա­տակ հա­մա­րե­լով դրանց ի­րա­կա­նա­ցու­մը: Ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի, որը Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հար­ցով չա­փա­զանց բարդ վի­ճա­կում է հայտն­վել: Դեռ նա­խընտ­րա­կան փու­լում խո­սում էր, թե ընտ­րութ­յու­նն­երը կվեր­ջա­նան, կգնա Մոսկ­վա, ա­մեն ին­չի մա­սին կպայ­մա­նա­վոր­վի: Բայց ընտ­րութ­յուն­ներն ու­նե­ցան նման խայ­տա­ռակ վեր­ջա­բան, Պու­տի­նը գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ այդ­պես էլ նրան չշնոր­հա­վո­րեց: Իսկ դա, որ­քան էլ որ Նի­կոլն ան­տար­բեր է ձե­ւա­նում, չի կա­րող նրան լրջո­րեն չան­հանգս­տաց­նել: Այ­սինքն, ե­թե չկա շնոր­հա­վո­րանք, նշա­նա­կում է, որ գո­նե այս պա­հին նրան Մոսկ­վա­յում չեն էլ սպա­սում: Ա­սենք այն, որ ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ռուս­նե­րը նոր եւ ա­վե­լի մասշ­տա­բա­յին ար­գե­լանք­ներ սահ­մա­նե­ցին հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի հա­մար, իր հեր­թին է այդ մա­սին ակ­նար­կում: Այ­սինքն, ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, որ չկա ե­րաշ­խիք, որ Մոսկ­վան, որն ար­դեն պաշ­տո­նա­պես խո­սել է հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րում զանգ­վա­ծա­յին եւ խո­շոր խախ­տում­նե­րի մա­սին, ի վեր­ջո, կճա­նա­չի դրանց արդ­յունք­նե­րը: Այդ դեպ­քում Փա­շին­յա­նը դրա­նով Մոսկ­վա­յի հա­մար կդառ­նա Հա­յաս­տա­նի ըն­դա­մե­նը դե ֆակ­տո, բայց ոչ` դե յու­րե ղե­կա­վար: Ընդ ո­րում, ե­թե ռու­սա­կան ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան ղե­կա­վար Նա­րիշ­կինն է հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը հա­մա­րում` «պատ­կե­րա­վոր ա­սած, հա­րա­բե­րա­կան են ու ո­րո­շա­կի ի­մաս­տով՝ կաս­կա­ծե­լի», ա­պա դա ար­դեն շատ լուրջ ազ­դակ է Նի­կո­լի հա­մար: Իսկ ե­թե ՌԴ–ն այս դի­նա­մի­կան շա­րու­նա­կի, այդ դեպ­քում Փա­շին­յա­նի մուտ­քը Մոսկ­վա կա­րող է շատ եր­կար ժա­մա­նա­կով փակ­վել, ընդ ո­րում, ան­գամ ԵԱՏՄ­–ի գծով: Մինչ­դեռ այս թեժ պա­հին Նի­կո­լը դեռ պետք է Հա­յաս­տա­նում ՆԱՏՕ­–ա­կան զո­րա­վար­ժութ­յուն­ներ անց­կաց­նի: Այն ի­րե­նից թեեւ ինչ­–որ ար­տա­ռոց բան չի ներ­կա­յաց­նում: Բայց բուն այդ փաս­տը, ի­հար­կե, Մոսկ­վա­յին էլ ա­վե­լի նյար­դայ­նաց­նող գոր­ծոն է:

Ու այս ֆո­նին ա­սել, թե եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նից, ո­րի մա­սին Փա­շին­յանն այդ­քան ե­րա­զում է, կգա գործ­նա­կան ա­ջակ­ցութ­յուն, է­լի քիչ ի­րա­տե­սա­կան է: Թե­կու­զեւ այն ի­մաս­տով, որ ներ­կա պա­հին Եվ­րո­պա­յում չա­փա­զանց խա­ռը վի­ճա­կում են: Հե­րիք չէ, որ բուռն շար­ժում է սկսվել Կա­յա Կա­լա­սին եվ­րա­դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վա­րի պոս­տից հե­ռաց­նե­լու ուղ­ղութ­յամբ` ծայ­րա­հեղ ռու­սա­ֆո­բա­կան մո­տե­ցում­նե­րի պատ­ճա­ռով, նա նաեւ հա­ջո­ղաց­րեց բախ­ման մեջ մտնել Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նի հետ: Ու լար­վա­ծութ­յու­նը նոր մա­կար­դա­կի հա­սավ Financial Times-ում հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծից հե­տո, ո­րը Բր­յու­սե­լում ըն­կալ­վեց որ­պես ազ­դան­շան, որ ֆոն դեր Լե­յե­նը փոր­ձում է վե­րահս­կո­ղութ­յու­ն ստանձ­նել ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ծա­ռա­յութ­յան նկատ­մամբ: Ի պա­տաս­խան՝ Կալ­լա­սը նա­մակ ու­ղար­կեց աշ­խա­տա­կից­նե­րին՝ կոչ ա­նե­լով խու­ճա­պի չմատն­վել։

Թ­րամփն էլ իր հեր­թին հեր­թա­կան ան­գամ խառ­նեց եվ­րո­պա­ցի­նե­րի հաշ­վարկ­նե­րը` վե­րա­դառ­նա­լով ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յուն: Ու ե­թե այդ սցե­նա­րը զար­գա­նա, եւ ԵՄ–ն կորց­նի Ուկ­րաի­նան, ա­պա հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ար­դեն պար­զա­պես ա­նե­լու բան չի մնա: Ու ա­մեն բան սկսել է այն ա­րագ տեմ­պե­րով զար­գա­նալ, որ Նի­կո­լին ան­գամ այս ի­րա­վի­ճա­կին հար­մար­վե­լու ժա­մա­նակ չի մնում:

­Մի խոս­քով, այս ի­րա­վի­ճա­կում պա­տա­հա­կան չէր նաեւ Նա­րիշ­կի­նի մյուս գնա­հա­տու­մը. «Ե­թե հա­յաս­տան­յան ղե­կա­վա­րութ­յու­նը հույ­սը դնի բա­ցա­ռա­պես Արև­մուտ­քի ինչ-որ օգ­նութ­յան կամ ա­ջակ­ցութ­յան վրա, ա­պա, ան­շուշտ, սխալ կգոր­ծի, և­ այդ դեպ­քում երկ­րի ներ­սում ի­րա­վի­ճա­կը կբար­դա­նա։ Բ­նա­կա­նա­բար, լրա­ցու­ցիչ խո­չըն­դոտ­ներ ու դժվա­րութ­յուն­ներ կա­ռա­ջա­նան նաև երկ­րի տնտե­սա­կան զար­գաց­ման ճա­նա­պար­հին։ Բայց ես, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հույս ու­նեմ, որ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը խո­հե­մա­բար կգոր­ծի»:

­Թե որն է Նա­րիշ­կի­նի պատ­կե­րաց­րած այդ «խո­հե­մութ­յու­նը», Փա­շին­յանն, ի­հար­կե, հաս­կա­նում է: Թե­րեւս, պա­հանջ­վող քայ­լե­րի թվում է նաեւ ընտ­րա­կան ա­մե­նա­մեծ ա­պօ­րի­նութ­յուն­նե­րից մե­կի` ան­ցո­ղիկ շե­մը հաղ­թա­հա­րած ու­ժին դուրս թող­նե­լու ո­րո­շու­մը հե­տո­ղորմ­յա ա­նելն է:

Ու մյուս կող­մից էլ չմո­ռա­նանք, որ Ի­րա­նը, ըստ էութ­յան, այս պա­հին ըն­կալ­վում է` որ­պես ԱՄՆ–ն հաղ­թած պե­տութ­յու­ն: Դա, բնա­կան է, այն աս­տի­ճա­նի է մե­ծաց­նում Ի­րա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կշի­ռը, որ ոչ մի մի­ջանցք թույլ չտա­լու նրա «կարմ­իր գծերն» ար­դեն դառ­նում են ոչ միայն շատ ա­վե­լի ազ­դե­ցիկ, այլ նաեւ` դրանք խախ­տել ցան­կա­ցող­նե­րի հա­մար վտան­գա­վոր: Ե­թե ան­գամ այդ խախ­տել ցան­կա­ցո­ղը լի­նի Թուր­քիան, էլ չա­սած Ադր­բե­ջա­նի մա­սին: Ընդ ո­րում, Ի­րա­նը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն կա­ռու­ցել ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ` Ադր­բե­ջա­նով անց­նող «Հ­յու­սիս–­Հա­րավ» ուղղ­վա­ծութ­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, ո­րը եւս ակ­նարկ է, որ հենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այդ ուղ­ղութ­յունն է հա­մա­րում գե­րիշ­խո­ղը: Ու ե­թե այս ի­րա­վի­ճա­կին գու­մար­վի նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հնա­րա­վոր ա­վար­տից սպաս­վող հե­տե­ւանք­նե­րը, ա­պա հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րում «հաղ­թած» Փա­շին­յա­նի հա­մար ի­րոք բարդ կողմ­նո­րո­շում­նե­րի ժա­մա­նակ­ներ են սպաս­վում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68593 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության