Բելառուս երեխաներին ուկրաինական անօդաչուի հարվածը կարող է ծանր հետեւանքների տանել
ՄիջազգայինԲրյանսկի մարզում ուկրաինական անօդաչուի կողմից երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակումը սպառնում է վերածվել ծայրահեղ սուր պատմության։
Երեխաների ֆուտբոլային թիմը Բելռուսից` Գոմելից մեկնում էր Գելենջիկ, երբ անօդաչու թռչող սարքը հարվածը հասցրեց։ Յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ հինգ երեխա (մեկը ծանր վիճակում), բեկորային վնասվածքներով։ Երիտասարդ մարզիկներին ուղեկցող Բելառուսի քաղաքացի կինը զոհվել է։
Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները քրեական գործեր են հարուցել, իսկ Մինսկը պահանջել է Կիևից համապարփակ բացատրություն, որը միջադեպը որակել է որպես քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական ակտ։
Բելառուսի լրագրողների միությունը՝ ահաբեկչական հարձակման հնարավոր նպատակների մասին. «Բելառուսի քաղաքացիներին վախեցնելը, պաշտոնական Մինսկին ռազմական գործողությունների մեջ ներքաշելը, հնարավոր բանակցությունները խափանելը, Ռուսաստանի քաղաքացիներին և Բելառուս արձակուրդի մեկնող առանց վիզայի ԵՄ զբոսաշրջիկներին վախեցնելը»։
Փաստը սա է. ուկրաինական անօդաչուն հարվածել է բելառուս երեխաների, ինչը, անկախ ազգությունից, լուրջ հանցագործություն է: Ընդորում, ուկրաինական այդ քայլը նաւե Բելառուսի ղեկավարությանն այլընտրանքային տարբերակ չի թողնում. պետք է հասնել մեղավորների պատասխանատվության, այլապես կմնա տեղի ունեցածը որակել, որպես Բեռլառուսի դեմ թշնամական արարք: Պատասխանատվության հարցը հազիվ թե լուծվի, եւ հավանական է դառնում երկրորդ տարբերակը:
Այպիսով, եթե մինչ այս Ուկրաինայի ղեկավարությունը համառորեն խոսում էր, թե Բալառուսը կարող է պատերազմի մեջ մտնել, այս պահին այդ առիթը կա: Դիտավորության արդյունքում թե` ինը, այլ հարց է:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68588

